Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

2045 թվականի դրությամբ սպիտակամորթներն ԱՄՆ-ում փոքրամասնություն կկազմեն. հետազոտություն

Ամերիկյան Axios մեդիահարթակը հրապարակել է ժողովրդագրության վերաբերյալ հետազոտության արդյունքները, համաձայն որոնց՝ 2045 թվականի դրությամբ սպիտակամորթ ամերիկացիները երկրում փոքրամասնություն կկազմեն:

Հետազոտության հեղինակ Ստեֆ Քայթն ընդգծել է, որ ժողովրդագրական փոփոխություններն արդեն սկսվել են: Ներկայում ոչ սպիտակամորթ ամերիկացիները մեծամասնություն են կազմում երկրի նահանգներից չորսում, ինչպես նաև ամենահզոր և զարգացած քաղաքներում:

Հեղինակը նկատում է, որ դեպքերի նման զարգացումն ԱՄՆ-ի համար առաջարկում է ապագայի երկու տարբերակ՝ բարգավաճող ազգ, որն ընդունում է իր նոր ժողովրդագրական պատկերը, կամ պայքարի, ռասիզմի և քսենոֆոբիայի սրացում:

Ըստ մասնագետների՝ այս միտումը կապված է լատինամերիկյան և ասիական ծագմամբ ներգաղթյալների մեծ ներհոսքի հետ: Բացի այդ, կարևոր դեր ունի նաև այն փաստը, որ սպիտակ մաշկ ունեցող ամերիկացիների շրջանում ծնելիության մակարդակն անհամեմատ ավելի ցածր է: Ոչ սպիտակամորթ ամերիկացիների շրջանում պատկերը հակառակն է:

Բրուքինգսի ինստիտուտի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի մինչև 18 տարեկան ամերիկացիների մեծ մասը կլինեն ոչ սպիտակամորթ բնակչության ներկայացուցիչներ: Նույն պատկերը, սակայն արդեն մինչև 30 տարիքային խմբում, կարձանագրվի առավելագույնը տասը տարուց:

Հեղինակը համակարծիք է այն մասնագետների հետ, ըստ որոնց ժողովրդագրական նոր միտումներն արդեն ազդում են ամերիկացիների ազգային ինքնության, քաղաքականության և սերունդների միջև տարբերությունների վրա:

Վերջին մի քանի տարում ԱՄՆ-ում վերսկսվել են միջռասայական լարվածությունն ու հակամիգրացիոն տրամադրությունները: Սպիտակամորթ ամերիկացիներն ի դեմս այս միտման սպառնալիք են տեսնում: Նույն կարծիքին է նաև նախագահ Դոնալդ Թրամփը, որը պաշտոնավարման ընթացքում սկսել է բավական կոշտ միգրացիոն քաղաքականություն վարել:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →