Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սիրիայի հյուսիսում թուրք զինծառայող է զոհվել

Սիրիայի հյուսիսում՝ թուրքական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքում, թուրք զինծառայող է զոհվել, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը հղումով: 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զինծառայողը զոհվել է քրդական ինքնապաշտպանության ջոկատների բացած կրակի հետևանքով: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ևս 3 թուրք զինծառայող վիրավորվել է:

Հիշեցնենք, որ 2016թ.-ի օգոստոսի 24-ին թուրքական հատուկ նշանակության ուժերը մտել էին Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցել են «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարել է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։

2018 թվականի հունվարի 20-ին էլ թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →