Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Չինաստանում Կանադայի քաղաքացուն մահապատժի են դատապարտել

Չինաստանի հարավային Ցզյանմեն քաղաքում դատարանը Կանադայի քաղաքացուն մահապատժի է դատապարտել թմրանյութերի վաճառքի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով չինական լրատվամիջոցներին:

Նշվում է, որ ամբաստանյալ Ֆան Վեյը ներգրավված է եղել հոգեմետ դեղերի առանձնապես խոշոր չափերի վաճառքի մեջ: Միաժամանակ դատավճիռ է կայացվել նաև նրա 10 մեղսակիցների նկատմամբ, այդ թվում մեկ ԱՄՆ և չորս Մեքսիկայի քաղաքացիների:

Հետաքննության նյութերի համաձայն, հանցավոր խումբը զբաղվել է մեթամֆետամինի գաղտնի արտադրությամբ, ինչպես նաև դրա իրացման ստվերային ցանց է ստեղծել: Հանցագործներից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման, ինչպես նաև մահապատժի՝ երկու տարվա հետաձգմամբ: Դատարանը որոշել է առգրավել նաև խմբի պարագլուխ Ֆան Վեյի ունեցվածքը:

Չինաստանում թմրամիջոցների տարածման վերաբերյալ խիստ օրենքներ են գործում: Օրինակ, ավելի քան 50 գրամ հերոինի արտադրության և վաճառքի համար կարող է մահապատիժ սահմանվել:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →