Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Կիեւում ձերբակալվել է «հեռախոսային սակրավորը», որը հայտնել էր Զատկի օրը մայրաքաղաքում բոլոր տաճարները պայթեցնելու մասին

Իրավապահները բերման են ենթարկել տղամարդուն, որը հայտնել էր Կիեւում բոլոր տաճարները, եկեղեցիներն ու սինագոգները ականապատելու մասին, հաղորդումէ ՈՒՆԻԱՆ-ը:

Ինչպես նշված է Կիեւի ոստիկանության կայքում, ապրիլի 27-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել, որ Վլադիմիրսկի Մայր տաճարն ամբողջությամբ ականապատված է: Նա նաեւ հավելել է, որ Զատկի օրը Կիեւում բոլոր տաճարները, եկեղեցիներն ու սինագոգները կպայթեցվեն:

Հեռախոսազանգից մեկ ժամ անց ոստիկանները բերման են ենթարկել հանցագործին տաքսոֆոնի մոտակայքում, որից արվել էր զանգը: Իրավապահները պարզել են, որ նախկինում տղամարդը բազմիցս կատարել է նմանօրինակ հանցագործություններ: «Իրավախախտը բերման է ենթարկվել՝ համաձայն Ուկրաինայի Քրեական դատավարության օրենսգրքի 208 հոդվածի: Ոստիկանության հետաքննության բաժինը քրեական վարույթ է սկսել՝ Ուկրաինայի ՔՕ 259 հոդվածի 2 մասի համաձայն (Քաղաքացիների անվտանգության սպառնալիքի, սեփականության օբյեկտները ոչնչացնելու  կամ վնասելու մասին սուտ հաղորդում)»,-ասվում է հաղորդագրության մեջ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →