Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Բելգիայում Huawei-ի սարքավորումների վտանգավորության ապացույցներ չեն գտել

Բելգիայի կիբեռանվտանգության կենտրոնը չի հայտնաբերել ապացույցներ, որ չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության սարքավորումները կարող են օգտագործվել լրտեսության համար՝ հայտնում է DW-ը։

Ավելի վաղ կազմակերպությանը հանձնարավել էր վերլուծել Huawei-ից հնարավոր սպառնալիքները, քանի որ ընկերությունը սարքավորումներ է մատակարարում բջջային կապի բելգիական ընկերություններին։ Թագավորության վարչապետի ենթկայությամբ գործող կենտրոնը մտադիր չէ հրապարակել վերջնական զեկույցը, քանի որ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընդգծել է կենտրոնի ներկայացուցիչը։

2019թ․ հունվարին Huawei-ի վաճառքների մենեջերը Լեհաստանում ձերբակալվել էր՝ մեղադրվելով չինական հետախուզության համար լրտեսության մեջ։ Դրանից հետո ընկերությունը աշխատանքից հանել էր նրան։

Նույն ամսին ԱՄՆ-ը չինական ընկերությանը բանկային խարդախության, պատժամիջոցների խախտման, արդարադատությանը խոչընդոտելու եւ արդյունաբերական լրտեսության մեղադրանքներ էր ներկայացրել։ Իր հերթին Huawei-ը, մեղադրանքների հետ կապված, դատի էր տվել ԱՄՆ վարչակազմին։

Չինական ընկերությունը ուզում է վիճարկել ԱՄՆ-ում ընդունված օրենքը, որն արգելում է ամերիկյան հաստատություններին գնել եւ օգտագործել Huawei-ի տեխնոլոգիաներն ու ծառայությունները։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →