Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ադրբեջանցի զինծառայողի մայրը պատմել է որդու խոշտանգումների մասին

Ադրբեջանցի իրավապաշտպան Օգտայ Գյուլալիեւը հրապարակել է քննության ժամանակ զինծառայող Իսմայիլ Հուսեյնովի նկատմամբ կիրառված խոշտանգումների եւ բանտում նրա ինքնասապնության փորձերի մասին տեղեկությունները, հաղորդում է contact.az-ը:

«2017 թվականի մայիսի 18-ին նրան տարել են Գյանջայի տնից եւ տեղափոխել Տերտեր: Նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանության մեջ եւ դաժան խոշտանգումների ենթարկվել», -ասել է իրավապաշտպանը՝ վկայաոչելով Հուսեյնովի մորը:

 «...Նրան կախում էին ոտքերից եւ գլխի միջով էլեկտրական հոսանք անցկացնում: Մինչեւ գիտակցության կորուստը ծեծում էին եւ այլ նվաստացնող գործողություններ կատարում՝ պահանջելով խոստովանել, որ հայերի համար է աշխատում: Նրա կողքին մահացել է մեկ այլ զինվոր եւ նրան ասել են, որ կսպանեն նաեւ նրան, եթե չխոստովանի: Այդ խոշտանգումների ազդեցությամբ նրան ստիպել են ստորագրել խոստովանությունը: Փակ դատավարությանը նա մեղավոր է ճանաչվել պետական դավաճանությունում եւ 15 տարվա ազատազրկման դատապարտվել», - ասում է զինծառայողի մայրը:

Բանտում Հուսեյնովին այցելած եղբայրը հաղորդել է, որ Իսմայիլը չի դիմացել բարոյական եւ ֆիզիկական վնասվածքներին եւ ի նշան բողոքի դատարանի անարդաարության, ապրիլի 14-ին համար 12 գաղութում կտրել է երակները:

 «Նրա վիճակը ծանր է: Դեպքի վայր են ժամանել  Պետական անվտանգության ծառայության աշխատակիցները», - գրել է Գյուլալիեւը:

Կալանավորի մայրը՝ Մեհսեթի Հուսեյնովան Turan-ին հաստատել է իրավապաշտպանի խոսքերը:

Կինը պատմել է, որ որդին փորձել էր կախվել, սակայն նրան հասցրել են ժամանակին փրկել, իսկ հիմա նա կտրել է երակները: Նրա խոսքով՝ խոշտանգումներից վնասվել են Հուսեյնովի ներքին օրգանները  եւ նրա երիկամները վիրահատել են:

«Երիկամների վիրահատությունն արել են, սակայն նրա ուղեղը, նյարդերը չեն կարողանա հանգստացնել», - ասել է կինը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →