Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Իրանի ԱԳՆ-ն «ծիծաղելի» է անվանել Վենեսուելայի գործերին միջամտելու մասին Պոմպեոյի պնդումը

Իրանի ԱԳՆ-ն «ծիծաղելի» է անվանել ԱՄՆ պետքարտուղար  Մայք Պոմպեոյի այն պնդումը, որ Թեհրանը միջամտում է Վենեսուելայի ներքին գործերին: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Աբբաս Մուսավին, հաղորդում է Mehr-ը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ ձգտում է  Լատինական Ամերիկան իր հետին բակի վերածել, ինչպես 19-րդ դարում:

Սակայն աշխարհի ժողովուրդները, հատկապես Լատինական Ամերիկայի բնակիչները արթանացել են  եւ ժամանակի անիվը տեղից չի շարժվել, հավելել է նա:

«Մինչդեռ իրանցի մասնագետները փորձում են Կարակասի խնդրանքով բարելավել էներգիայի եւ ջրամատակարարման համակարգերը եւ, ԱՄՆ-ն 30 մլրդ դոլարով թալանել է Վենեսուելայի արժութային պահուստները», - նշել է Մուսավին:

Նրա խոսքով, ԱՄՆ կառավարությունը տնտեսական ահաբեկչություն է օգտագործում   վենեսուելական ժողովրդի դեմ՝ փորձելով ստիպել նրան ապստամբել իր օրինական իշխանության դեմ, կամ սովի հետ բախվել:

«ԱՄՆ-ի այս քայլը Վենեսուելայի ներքին գործերի կոպիտ եւ ամբարտավան միջամտություն է, որը մենք խստորեն դատապարտում ենք», - հավելել է Մուսավին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →