Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԵՄ-ն կանաչ լույս է տվել ԱՄՆ հետ առեւտրային բանակցությունների մեկնարկի համար

Եվրոպական միության երկրները Բրյուսելին կանաչ լույս են տվել Վաշինգտոնի հետ առեւտրային բանակցությունները սկսելու համար, հաղորդում է AFP-ն:

ԵՄ անդամ 28 երկրները մի քանի ամիս  փորձում էին համաձայնության գալ բանակցությունների մեկնարկի վերաբերյալ, միեւնույն ժամանակ ոմանք մտավախություն ունեին, որ  հետաձգումը կվերսկսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առեւտրային պատերազմը:

Սակայն Լյուքսեմբուրգում ԵՄ նախարարների հանդիպումը հաստատել է «միայն արդյունաբերական ապրանքների սակագների վերացմամբ սահմանափակվող համաձայանգրի» վերաբերյալ բանակցությունների մանդատը եւ եւս մեկ համաձայնագիր, որն ուղղված է ոչ սակագնային խոչընդոտների վերացմանը:

Բանակցությունները սակայն չեն վերաբերի գյուղատնտեսական արտադրանքին, ինչն ըստ ԵՄ առեւտրի  նախարար Սեսիլիա Մալմսթրոմի «կարմիր գիծ» է Եվրոպայի համար: Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ գյուղատնտեսական արտադրանքները պետք է ներառվեն:

«Այժմ ես կապ կհաստատեմ մեր ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի հնարավորինս շուտ կազմակերպվի բանակցությունների առաջին փուլը», - Բրյուսելում մամուլիս ասուլիսին ասել է Մալմսթրոմը:

«Եթե համաձայնենք սկսել, ես կարծում եմ, դա կարող է շատ արագ տեղի ունենալ», - հավելել է նա:

Նա ընդգծել է մինչեւ հոկտեմբերի 31-ը՝ հինգ տարով լիազորությունների ժամկետի ավարտը բանակցություններն ավարտելու Եվրահանձնաժողովի պատրաստակամության մասին:

ԵՄ-ում աղբյուրները հաղորդել են, որ Ֆրանսիան դեմ է քվեարկել մանդատին, իսկ Բելգիան ձեռնպահ է մնացել:

Սահմաանափակ առեւտրային գործարքի կնքումը ԵՄ եւ ԱՄՆ միջեւ հուլիսին կնքված առեւտրային հաշտությունում առանցքային տարր է, որը կարող էր ապրիլի սկզբին ձախողվել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել էր եվրոպական ներկրման համար 11 մլրդ դոլարի մաքսատուրքեր կիրառել:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →