Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Իռլանդիայում բուժքույրը կանգնեցրել է անկառավարելի ավտոբուսը եւ փրկել վարորդին

Իռլանդական Դուբլին քաղաքում սրտի նոպայի պատճառով ավտոբուսի վարորդը ղեկի մոտ կորցրել է գիտակցությունը՝ հայտնում է The Irish Times-ը։

Իրավիճակը փրկել է բուժքույր Իֆա Մաքգիվնին, ով աշխատանքի գնալիս է եղել։ Նա ինչ-որ բան է կասկածել, երբ ավտոբուսն անցել է կարմիր լույսի տակով։ Այնուհետեւ այն հարվածել է հեծանվորդին եւ, կանգ չառնելով, անցել հեծանիվի վրայով։

Կինը անցել է սրահի առջեւ մաս, նայել խցիկի մեջ եւ տեսել, որ վարորդը կորցրել է գիտակցությունը։ Բուժքրոջը հաջողվել է նրա ոտքը հանել գազի ոտնակից, որից հետո ավտոբուսը կանգ է առել։ Մյուս ուղեւորների օգնությոմբ նա վարորդին հանել է ավտոբուսից։ Այդ ընթացքում նրա սիրտը կանգնել է, եւ նա դադարել է շնչել։

Բուժքույրը անցորդներին խնդրել է շտապօգնություն կանչել, իսկ ինքը մեռնող վարորդին արհեստական շնչառություն է հաղորդել եւ սրտի մերսում արել։ Բժիշկները եկել են 10 րոպեից եւ վարորդին հիվանդանոց են տեղափոխել։

Մաքգիվնիի արագ արձագանքի շնորհիվ տղամարդը ողջ է, եւ նրա վիճակը կայուն է։ Ավտոբուսին բախված հեծանվորդը թեթեւ վնասվածքներ է ստացել։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →