Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սաուդյան Արաբիան ափսոսանք է հայտնել երկիրը փողերի լվացման ցուցակում ներառելու համար

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ափսոսանքով են նշում այն փաստը, որ Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկիրը ներառել է այն պետությունների ցուցակում, որոնք փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի բավարար հուսալի մեխանիզմներ չունեն՝ չնայած այդ ոլորտում օրենսդրության խստացման միջոցներին։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է մամուլի սաուդյան գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ֆինանսների նախարար Մուհամեդ ալ Ջադաանին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Թագավորությունը կրկին հայտնել է իր հավատարմությունը փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հանցագործությունների դեմ համաշխարհային հանրության պայքարին։ «Սաուդյան Արաբիայի ռազմավարական առաջնահերթությունն է փողերի լվացմանն ու ահաբեկչության ֆինանսավորմանը դիմակայելը,- գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը։- Մենք կշարունակենք զարգացնել եւ ուժեղացնել մեր նորմատիվային բազան այդ նպատակին հասնելու համար»։

Ֆինանսների նախարարը ուշադրություն է դարձրել նաեւ այն հանգամանքին, որ ցուցակը պետք է արժանանա Եվրախորհրդարանի ու ԵՄ Խորհրդի հավանությանը, եւ կոչ է արել ԵՀ եւ ԵԽ ներկայացուցիչներին գալ Սաուդյան Արաբիա՝ ստուգելու այն միջոցները, որոնք թագավորությունը նախաձեռնում է տեղական, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի համար։ «Սաուդյան Արաբիան կշարունակի փոխգործակցել Եվրահանձնաժողովի հետ եւ հույս ունի կառուցողական երկխոսություն վարել ԵՄ գործընկերների հետ, որպեսզի ապահովի փողերի լվացմանը եւ ահաբեկչությանը դիմակայելուն անհրաժեշտ աջակցությունը միջազգային եւ տարածաշրջանային մակարդակներում»,- հավելել է ալ-Ջադաանը։

Բացի այդ, ինչպես ցույց են տալիս անցած տարվա սեպտեմբերին փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցների մշակման խմբի անցկացրած հետազոտության արդյունքները, ֆինանսական հանցագործությունները կանխելու համար Սաուդյան Արաբիայի ձեռնարկած միջոցները համապատասխանում են կազմակերպության հանձնարարականներին, տեղեկացնում է գործակալությունը։

ԵՀ-ը փետրվարի 13-ին թարմացրել է փողերի լվացման եւ ֆինանսական ահաբեկչության դեմ պայքարի համար բավարար չափով հուսալի մեխանիզմներ չունեցող երկրների ցանկը։ Դրանում ընդհանուր առմամբ ներառվել է 23 երկիր։

Այժմ ցանկը ներկայացվելու է Եվրախորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի քննարկմանը, որոնք եզրակացություն կտան մեկ-երկու ամսվա ընթացքում։ Դրանից հետո այն կհրապարակվի ԵՄ պաշտոնական ամսագրում եւ ուժի մեջ կմտնի հրապարակման օրվանից 20 օր հետո։ Եվրահանձնաժողովն իր կողմից պարտավորվում է կանոնավորապես հետեւել իրավիճակին նշված երկրներում եւ թարմացնել ցուցակը՝ այդ պետությունների իշխանությունների գործողություններին համապատասխան։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →