Այսօր՝
 
  • 13:40 – Հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավարը Աբու Դաբիում․ Պաշտպանության միջազգային կոնֆերանս 
  • 10:29 – Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին 
  • 10:07 – Այս պահից դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի հացը յուրացնելու մեղադրանքի մասով․ փաստաբան 
  • 10:02 – Այսօր 9 մարզերի 20 համայնքներում համայնքապետի ընտրություններ են 
  • 22:37 – ՀՀ-ն կարող է կարևոր դերակատարում ունենալ որակյալ ջրի, առողջ սննդի մատակարարման հարցում. Արմեն Սարգսյանը՝ Կատարի էմիրին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Փետրվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Եվրոպայում մամուլի ազատության մակարդակը սառը պատերազմի ժամանակներից ի վեր վատագույնն է

Եվրոպայում մամուլի ազատության մակարդակը նեկայում սառը պատերազմի ավարտից ի վեր ամենափխրուն վիճակում է: Այդ մասին վկայում է Եվրոպայի Խորհրդի տասնյակ գործընկեր կազմակերպությունների՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության ապահովման հարթակի կողմից ներկայացված ամենամյա զեկույցը՝ գրում է Politico-ն:

Նշվում է, որ զեկույցը հաստատում է Եվրոպայում մամուլի ազատության վիճակի վատթարացումը և բացահայտում դրա պատճառները: Մասնավորապես, այն հիմնված է 2018 թվականի հարթակի կողմից հրապարակված մամուլի ազատության 140 լուրջ խախտումների վրա, այդ թվում՝ լրագրողների սպանությունների անպատժելիության 17 դեպքի հիման վրա:

Ինչպես նշվում է, լրատվամիջոցների ազատության խախտումների կտրուկ աճ է գրանցվել Իտալիայում։ Զեկույցը նաև կարևորում է Թուրքիայում խոսքի ազատության վատթարացումը, որտեղ 200-ից ավելի լրագրողներ կալանավորվել կամ ձերբակալվել են 2016թ․ հեղաշրջման փորձից հետո։

Հունգարիան նույնպես քննադատության է ենթարկվել «իշխանամետ օլիգարխների ձեռքում ԶԼՄ-ների կենտրոնացվածության» համար:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →