Այսօր՝
 
  • 20:50 – «Առատաձեռն» եւս մեկ մարզպետ․ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագեւատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արցախ այցելած կոնգրեսական Թուլսի Գաբարդը որոշել է առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Թուլսի Գաբարդը որոշում է կայացրել առաջադրվել 2020-ի նախագահական ընտրությունների համար:«Ես որոշում եմ կայացրել առաջադրվել և այդ մասին պաշտոնական հայտարարություն կանեմ հաջորդ շաբաթ: Ամերիկացի ժողովուրդը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, որոնք մտահոգում են ինձ, և ես ցանկանում եմ օգնել լուծել դրանք»,- դեմոկրատ կոնգրեսականն ասել է CNN-ին տված հարցազրույցում:37-ամյա Թուլսի Գաբարդն իրաքյան պատերազմի վետերան է: Նա ԱՄՆ Կոնգրեսի առաջին ամերիկացի-սամոացի անդամն է: Նա կողմ է հանդես գալիս ինքնիշխան պետությունների ներքին գործերին ԱՄՆ-ի չմիջամտելուն:
2017-ի հոկտեմբերին Գաբարդն ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության կազմում այցելել է Հայաստան և Արցախ, որտեղ հանդիպում է ունեցել երկրի ղեկավարության հետ: Գաբարդը նշել էր, որ պատվով ներկայացնում է Հավայի նահանգը, որն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը:скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →