Այսօր՝
 
  • 19:29 – ԱԺ աշխատակազմի, պատգամավորների աշխատավարձի չափը՝ օրենքի համաձայն 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
  • 09:58 – Այս տարի շատ ավելի ծանրաբեռնված են աշխատել.Արմավիրի մարզպետը՝ պարգեւատրումների մասին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից չի փոխի երկրի՝ անհրաժեշտ ռազմական գործողություններ իրականացնելու կարողությունը:Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Պոմպեոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում իրանական ուժերի ներկայությունից ձերբազատվելն է:
«Դա հավակնոտ նպատակ է: Եվ դա մեր նպատակն է: Մեր առաքելությունն է: Մեթոդները, որը մենք կկիրառենք, տարբեր են: Այն հանգամանքը, որ մի քանի հազար համազգեստով ծառայողներ հեռանում են Սիրիայից, մարտավարական փոփոխություն է: Դա նշանակալիորեն չի փոխում մեր կարողությունը շարունակելու ռազմական գործողությունները, որոնք մեզ անհրաժեշտ են», - ասել է Պոմպեոն Աբու Դաբիում լրագրողների հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի:
 Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարությունից հայտնել են, որ Պոմպեոն շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ՝ քննարկելով Սիրիայի իրավիճակը և երկրից ամերիկյան զորքերի դուրս բերման հարցը:

 

 

 

 

  

 


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →