Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱՄՆ–ը ցանկանում է արհեստական ինտելեկտ ներդնել ՀՕՊ եւ ՀՀՊ սպառազինությունների համակարգերում

Միացյալ Նահանգները ձգտում է արհեստական ինտելեկտ ներդնել սպառազինությունների համակարգերում, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության (ՀՕՊ եւ ՀՀՊ) համար: Մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դա  հաստատել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարարի գնումների, լոգիստիկայի եւ տեխնոլոգիաների գծով օգնական Բրյուս Ջեթին, հաղորդում է TASS-ը:

 «Արհեստական հետախուզությունը չափազանց կարեւոր է», - հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան: Նա ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը առաջնորդվում է այն թեզիսով, որ «ժամանակը զենք է»: «Մենք Պիտսբուրգում (Փենսիլվանիա) Կարնեգի Մելոն համալսարանին կից ստեղծել ենք արհեստական ինտելեկտի կենտրոն» – ասել է Ջեթին:

«Մենք փորձում ենք ստանալ արհեստական ինտելեկտի այնպիսի ճարտարապետություն, որն անսասան կլինի, կնպաստի ռեսուրսների բաշխմանը, հետազոտական աշխատանքների անցկացմանը եւ արհեստական ինտելեկտի  ներդրմանը  Զինված Ուժերում (ԶՈւ)  ամբողջությամբ», - ասել է Ջեթին: «Արհեստական ինտելեկտի ստեղծման ոլորտում ջանքեր գործադրվում են, բայց մեզ պարզապես անհրաժեշտ է, այսպես ասած, մի փոքր ավելի լավ կազմակերպվել մարտի համար»:

Միեւնույն ժամանակ, Պենտագոնի պատասխանատու աշխատակիցը խոստովանել է, որ «մարդիկ մտահոգված են, թե արդյոք սպառազինական համակարգերը վերահսկվում են արհեստական ինտելեկտի  միջոցով»: «Կան որոշակի սահմանափակումներ, որոնք կարելի է արհեստական ինտելեկտի միջոցով անել», - ասել է Ջեթին:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →