Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Գերմանիայում, պայթյունների սպառնալիքի պատճառով, դատարաններ են տարհանվել

Գերմանիայի մի քանի քաղաքների հողային դատարաններում պայթյունի սպառնալիքի պատճառով հունվարի 11-ին իրականացվել է տարհանում: Պարզվում է՝ տարհանվել են հաստատություններ՝ Պոտսդամում, Մագդեբուրգում, Էրֆուրտում, Վիսբադենում եւ Քյոլում, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով dpa գործակալությանը: Ռումբերի տեղադրման մասին անանուն հաղորդումները ստացվել են էլեկտրոնային փոստով: Դրանց հեղինակը, ինչպես նշել է Մագդեբուրգի ոստիկանությունը, սպառնացել է «դաշնային մակարդակով ահաբեկչական գործողություն իրականացնել»:

Պոտսդամում մոտ 200 մարդ է լքել դատարանը: Ոստիկանությունը շուրջկալել է տարածքը եւ ստուգել  ծառայողական շան հետ, որին մարզել են պայթուցիկ նյութեր ճանաչելու համար: Էրֆուրտում տարհանվել են դատարանի շուրջ 30 աշխատակիցներ: Ինչպես նշել են  ոստիկանությունում, կառույցի աշխատանքը շուտով կվերսկսվի:

Վերջին շաբաթների ընթացքում ռմբակոծությունների մասին անանուն հաղորդումներ բազմիցս են ուղարկվել Շլեսվիգ-Հոլշտեյնի դաշնային հողի որոշ հողային դատարաններ: Ոչ մի դեպքում սպառնալիքը չի հաստատվել:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →