Այսօր՝
 
  • 00:47 – «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն առաջարկում է վերաբացել ՆԳՆ-ն 
  • 00:12 – Ինչն է առիթ հանդիսացել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի անսպասելի հրաժարականի համար․ կուսակցի կարծիք 
  • 23:43 – Մակրոնը պաշտոնապես սկսում է «մեծ դեբատները» 
  • 22:17 – Ճապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ 
  • 19:33 – Դատարան է ներկայացվելու տեսանյութ, ըստ որի՝ մարտի 1-ին քաղաքացիական հագուստով անձը ցուցարարների ուղղությունից կրակում է ոստիկանների ուղղությամբ. Քոչարյանի փաստաբան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Լյուքսեմբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կլինի

Լյուքսեմբուրգը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ հասարակական տրանսպորտն անվճար կլինի։ Վերընտրված կոալիցիոն կառավարության որոշմամբ հաջորդ ամառվանից կվերանա բոլոր տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ավտոբուսի, տրամվայի եւ մերձքաղաքային գնացքների համար վճարը։ Բացի այդ, ինչպես խոստացել էին իշխանությունները, Լյուքսեմբուրգի Մեծ Հերցոգության օրացույցում կհայտնվի եւս երկու տոնական օր՝ տեղեկացնում է The Guardian-ը։


Այս որորշումը երկրի իշխանություններն ընդունել են ճանապարհներին մեծ խցանումների հետ կապված։ Մայրաքաղաքում ապրում է 110 000, երկրում՝ 600 000 մարդ, սակայն ամեն օր հարեւան Գերմանիայից եւ Ֆրանսիայից Լյուքսեմբուրգ աշխատանքի է գալիս մի քանի հարյուր հազար մարդ, որի հետեւանքով հատկապես մայրաքաղաքի երթեւեկությունը երկար ժամանակով կանգ է առնում։

Իշխանությունները մտադիր են անվճար դարձնել նաեւ գնացքով առաջին եւ երկրորդ կարգի երթեւեկությունը։

Նախկինում Լյուքսեմբուրգում անվճար էր միայն երեխաների եւ ուսանողների երթեւեկությունը։

 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →