Այսօր՝
 
  • 00:03 – Թուրքիան հայտարարում է, որ Իրանի հետ ՔԲԿ-ի դեմ գործողություն է իրականացնում, Թեհրանը հերքում է դա 
  • 23:45 – Շատ կարևոր է օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի օրվա առիթով 
  • 23:42 – Հունգարիայի վարչապետի կուսակցությանը հեռացրել են Եվրոպական ազգային կուսակցությունից 
  • 23:25 – Իտալիայի Սենատը փոխվարչապետին փրկել է հետաքննությունից 
  • 21:51 – Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ինչպես են հազարավոր մարդիկ ապրում Ասիայի ամենամեծ աղբանոցներից մեկում (լուսանկարներ)

Ինչպես են հազարավոր մարդիկ ապրում Ասիայի ամենամեծ աղբանոցներից մեկում (լուսանկարներ)

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից 19 կմ հեռավորության վրա է գտնվում Հարավարևելյան Ասիայի ամենամեծ բաց աղբանոցը՝ Bantar Gebang-ը, որտեղ օրական 9.000 տոննա աղբ է թափվում:

Քչերին է հայտնի, որ այս ահռելի աղբանոցը հազարավոր մարդկանց տունն է: Նրանցից շատերը ծնվել են հենց այնտեղ ու այլ կյանք չեն տեսել:

Ինչպես նշում է Big Picture-ը, աղբանոցի բնակիչներն իրենց ապրուստը վաստակում են՝ աղբի միջից պիտանելի իրեր գտնելով ու վերավաճառելով:

Ֆրանսիացի լուսանկարիչ Ալեքսանդր Սեթլերն այցելել է Bantar Gebang ու այնտեղ շոկային ֆոտոշարք արել:

«Երբ ես Bantar Gebang եկա, տեսա, որ այնտեղ բազմաթիվ ընտանիքներ են ապրում: Մեծագույն շոկը, որ ես ապրեցի, անհավասարության ահռելի տարբերությունն է. մարդկանց մի մասը դեն է նետում ուտելիքը, իսկ մյուսների համար դա սնունդ է: Ապրելու պայմաններն այնտեղ ահավոր են՝ գարշահոտ, վարակներ, ամեն քայլափոխին՝ վտանգ առողջության համար:

Ընտանիքները երեխաների հետ բնակվում են ինքնաշեն տնակներում՝ առանց խմելու ջրի ու բուժօգնության հասանելիության: Երեխաներն ապրում են աղբի մեջ ու դրանով էլ խաղում են: Երեխաներից որոշներն ինձ երջանիկ ու անհոգ թվացին, բայց դա միայն այն պատճառով էր, որ նրանք չեն կարող իրենց կյանքը որևէ այլ բանի հետ համեմատել: Եվ քանի որ նրանք չեն կարող իրենց կյանքը համեմատել աղբանոցի սահմաններից դուրս ավելի բարեկեցիկ պայմաններում ապրող փոքրիկների կյանքի հետ, նրանք գոհ ու երջանիկ են թվում»,-իր տպավորություններով կիսվել է լուսանկարիչը:

Ինչպես են հազարավոր մարդիկ ապրում Ասիայի ամենամեծ աղբանոցներից մեկում (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →