Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ճապոնիան Կորեական թերակղզում աճող լարվածության ֆոնին զորավարժություններ է սկսել Ֆուձիյամա լեռան մոտ (լուսանկարներ, տեսանյութ)

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հինգշաբթի՝ օգոստոսի 24-ին, եռօրյա զորավարժություններ են սկսել: Զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 2.400 զինվոր, անցկացվում են Կորեական թերակղզում աճող լարվածության ֆոնին, գրում է The Straits Times-ը:

Ֆուձիյամա լեռան մոտակայքում անցկացվող զորավարժությունների նպատակը երկրի հեռավոր կղզիների վրա հնարավոր հարձակմանը զինված ուժերի պատրաստումն է: Միևնույն ժամանակ, Տոկիոյին նաև մտահոգում են ԱՄՆ-ի Գուամ կղզու ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին Հյուսիսային Կորեայի սպառնալիքները և Չինաստանի ու Ռուսաստանի հետ տարածքային վեճերը:

«Կան տարբեր խնդիրներ և անորոշ գործոններ, այնպիսիք, ինչպիսիք Արևելյան և Հարավչինական ծովերի շրջանում ստատուս-քվոն փոխելու Չինաստանի փորձերը, Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի զարգացումը, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Հեռավոր Արևելքում իր ներկայության ցուցադրումը»,- ասել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբի պետ գեներալ Կոձի Յամաձակին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից Գուամ կղզու ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու սպառնալիքից հետո Ճապոնիայի իշխանությունները հրթիռային համակարգեր են տեղակայել Տոկիոյի կենտրոնում:

Կորեական թերակղզում իրավիճակը չափազանց լարված է մնում: Հուլիսին ԿԺԴՀ-ն երկու անգամ բալիստիկ հրթիռների փորձարկումներ է իրականացրել, ինչը սուր արձագանք է ստացել ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի կողմից:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան «Ըլչի-Ֆրիդոմ գարդիան» անվամբ համատեղ տասնօրյա զորավարժություններ են սկսում: Չնայած ԱՄՆ-ն և Հարավային Կորեան պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, ԿԺԴՀ-ն դատապարտել է դրանց անցկացումը՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների: Փհենյանում վստահ են, որ զորավարժությունների նպատակը Հյուսիսային Կորեայի տարածք ներխուժման նախապատրաստումն է:

Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը: Սրան ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Գուամին հարվածելու դեպքում, ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի հետ այնպիսի բան կանի, որ նախկինում ոչ ոք չէր տեսել:

Այնուհանդերձ՝ վերջին շրջանում 2 պետությունների ղեկավարները նախընտրել են մի կողմ դնել ռազմաշունչ հայտարարությունները: Մասնավորապես՝ Կիմ Չեն Ընն ասել է, որ պատրաստ է միառժամանակ հետաձգել Գուամին հարվածելու որոշման իրականացումն ու տեսնել, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կդրսևորի, իսկ Թրամփը հավանություն է տվել այս որոշմանը:

[img=left]http://www.sbs.com.au/news/sites/sbs.com.au.news/files/styles/full/public/images/j/a/Japan_Drills_4-3_12546813_1764369_20170824190812913b5ff9-c3d8-412f-8b20-4119429fa548.jpg_sd_800x600.jpg?itok=bbb4L5B5&mtime=1503568748[/img]

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →