Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Վենեսուելայում երկու օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ)

Վենեսուելայում երկու օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ)

Վենեսուելայում կիրակի տեղի ունեցած ազգային հիմնադիր ժողովի ընտրություններից հետո սկսված բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է 16 մարդ: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի պատգամավոր Էնրի Ռամոսը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս սարսափելի բացասական օրերը ծանր հետևանք են ունեցել՝ 16 վենեսուելացի է սպանվել»,- գրել է Ռամոսը Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ իշխանությունները, մասնավորապես Կարակասի քաղաքապետ Խորխե Ռոդրիգեսը, հերքել են, որ ընտրությունների օրը զոհեր են գրանցվել:

Ռամոսը նաև հայտնել է, որ ընդդիմության տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 2,5 միլիոն՝ գրանցված 19,4 մլն ընտրողից: Պատգամավորը հստակեցրել է, որ ընտրություններին չի մասնակցել ընտրողների 88 տոկոսը:

Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել:

Վենեսուելայում երկու օրվա ընթացքում զոհերի թիվը հասել է 16-ի (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →