Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)


Ավստրալիայում oրերս հրատարակվել է The Counter վերնագրով նոր գիրք, որը գրված է արգելոցի պահակ Մարկ Էբերնետիի կողմից ու պատմում է տարիներ շարունակ Նոր Հարավային Ուելս նահանգի ահռելի արգելոցի տարածքում թաքնված սերիական մարդասպան Մալքոլմ Նադենին բռնելու փորձերի մասին:

Ինչպես նշում է Big Picture-ը, անասնապահությամբ զբաղվող Նադենը 2000-ականների սկզբին ձերբակալվել է, նրան այդ ժամանակ սպառնում էր ցմահ ազատազրկում: Նադենը մեղադրվում էր զարմուհու սպանության, 15-ամյա աղջկա նկատմամբ այլասերված գործողությունների իրականացման, ինչպես նաև մյուս զարմուհու անհետացման գործին հանցակից լինելու համար:

2005թ. Նադենը դիմել է փախուստի: Տարիներ շարունակ նա համարվել է Ավստրալիալում ամենաշատ հետախուզվող հանցագործը, որի համար իշխանությունները 250.000 դոլարի պարգևավճար էին խոստացել:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)

Հետաքրքրական է, որ հանցագործը 7 տարի շարունակ թաքնվել է արգելոցի տարածքում:

Գրքի հեղինակը պատմել է՝ ինչպես են ինքն ու մյուս աշխատողները տևական ժամանակ փորձել բռնել հանցագործին, որին հաջողվել է թաքնվել այնքան ժամանակ, քանի դեռ պահակները չեն սկսել հայտնաբերել նրա օգտագործած սննդի հետքերը՝ մրգի կեղև, սննդային փաթեթներ և նույնիսկ թռչունների ու մանր կենդանիների ոսկորներ:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)


Նադենը բազմիցս ֆիքսվել է արգելոցի տարածքով մեկ տեղադրված տեսահսկման խցիկների կողմից, սակայն նրան բռնելն այդքան էլ հեշտ չէր: Ժամանակի ընթացքում նա այնքան համարձակություն է ձեռք բերել, որ մոտեցել է տներին, որտեղ ապրում են արգելոցի աշխատակիցները: Հանցագործը քնել է բունգալոների տանիքին, տներից գողացել սնունդ ու նույնիսկ օգտվել տների մոտ տեղադված գրիլներից:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)

Այնուհետև աշխատակիցները նկատել են, որ փղերին հատկացված տարածքից անընդհատ անհետանում են բանանները, որոնց մնացորդներն ավելի ուշ հայտնաբերվում էին արգելոցի մյուս մասերում:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)

2011թ. պարզ է դարձել Նադենի գտնվելու հստակ վայրը, սակայն հանցագործին կրկին հաջողվել է փախչել: Ավստրալացին ձերբակալվել է 2012թ. մարտի 22-ին:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)

Դատական գործընթացի արդյունքում նրան մեղավոր են ճանաչել իր բարեկամուհիների կրկնակի սպանության համար: Նադենը դատապարտվել է 36 տարվա ազատազրկման:

Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)
Ավստրալիայում սերիական մարդասպանը 7 տարի գաղտնի ապրել է արգելոցում՝ գողանալով կենդանիների ուտելիքը (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →