Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)


Ամեն տարի հուլիսի 11-ին նշվում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Նման նախաձեռնությամբ 1995թ. հանդես են եկել ֆրանսիացիները:

Շոկոլադը, անկասկած, մարդու կողմից երբևէ ստեղծված լավագույն բաներից է: Մենք այն ուտում ենք, երբ սոված ենք, ընկճախտի մեջ ենք կամ, պարզապես, երբ երջանիկ ենք:

Շոկոլադը մարդկությանը հայտնի է դեռևս հնագույն ժամանակներից, սակայն այսօր էլ այս քաղցրավենիքի մասին կան գաղտնիքներ, որոնց մասին քչերը գիտեն:

1. Կակաոյի ծառերը կարող են մինչև 200 տարի ապրել, սակայն դրանք բերք են տալիս միայն 25 տարի:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

2. Ամերիկացիներն ամեն տարի 1 մլրդ կգ կոնֆետ են ուտում, որից կեսը բաժին է հասնում շոկոլադին:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

3. Շոկոլադը՝ հատկապես սևը, լի է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են կանխել սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների զարգացումը: Բացի այդ, այն բարելավում է հիշողությունը, տեսողությունը, իջեցնում է արյան բարձր ճնշումը:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

4. Գիտնականները պնդում են, որ շոկոլադ ուտելն օգնում է հղիության ժամանակ խուսափել բարդություններից:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

5. Աշխարհում ամենամեծ շոկոլադե սալիկը կշռել է 5.8 տոննա: Այն պատրաստվել է 2011թ.՝ բիտանական Thorntons plc ընկերության կողմից:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

6. 450 գր շոկոլադ արտադրելու համար հարկավոր է կակաոյի 400 հատիկ:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

7. Աշխարհում ամենաթանկարժեք շոկոլադե սալիկ է համարվում 100 տարվա պատմություն ունեցող Cadburry-ն, որը պատկանել է կապիտան Ռոբերտ Սքոթին՝ Անտարկտիկա կատարած առաջին գիտարշավի ժամանակ: Սալիկը, որը Սքոթն այդպես էլ չի կերել, 2001թ. աճուրդում վաճառվել է 687 դոլարով:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

8. Իրականում սպիտակ շոկոլադը չի կարելի շոկոլադ համարել, քանի որ այն կակաո չի պարունակում:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

9. 2012թ. Շվեյցարիայում արձանագրվել է շոկոլադի սպառման ամենաբարձր մակարդակը: Յուրաքանչյուր շվեյցարացի մեկ տարվա ընթացքում միջինը կերել է 11.8 կգ շոկոլադ:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

10. Ամբողջ աշխարհում կակաոյի արտադրության ոլորտի առաջատար է համարվում Կոտ դ'Իվուարը:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

11. Առաջին անգամ գործարանային պայմաններում շոկոլադ պատրաստվել է Բարսելոնայում՝ 1780թ.:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

12. Մինչդեռ զանգվածային արտադրության առաջին գործարանային շոկոլադե սալիկը պատրաստվել է Բրիստոլում՝ 1847թ.:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)

13. Երկրորդ աշխարհամարտի տարիներին շոկոլադը ներառվել է զինվորների սննդակարգում, սակայն իշխանությունների հրահանգով դրա համն արհեստականորեն փոփոխվել է ու ավելի վատը դարձվել, որպեսզի զինվորներն այն շատ արագ չուտեն:

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է. ուշագրավ փաստեր սիրված քաղցրավենիքի մասին (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →