Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 

  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ռուսաստանցի գործարարներ Ալբերտ Ավդոլյանն ու Էլդար Օսմանովն իրենց զավակների ամուսնության վրա 10 մլն դոլար են ծախսել. The Daily Mail (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականը պարզել է, որ օրերս Լոս Անջելեսի Dolby Theatre-ի դահլիճում կայացած շքեղ հարսանիքի կազմակերպման վրա ռուսաստանցի օլիգարխներ Ալբերտ Ավդոլյանն ու Էլդար Օսմանովը ծախսել են 10 մլն դոլար:

Աղբյուրը մանրամասնում է, որ գործարարների երեխաները՝ Գասպար Ավդոլյանն ու Լոլիտա Օսմանովան, ամուսնացել են մեծ շուքով՝ ստիպելով բազմաթիվ լրատվամիջոցների անդրադառնալ 250 հոգանոց հարսանիքին:

Քսաներկուամյա Լոլիտան կրել է լիբանանյան Zuhair Murad նորաձևության տան շքեղ զգեստներից մեկը, որի գինը մի քանի տասնյակ հազար դոլար է: Հայտնի է, որ միջոցառման ընթացքում հարսնացուն զգեստափոխվել է՝ կրելով ավելի հարմար, սակայն ոչ պակաս թանկարժեք հագուստ: Աղբյուրը նկատում է, որ ոչ պակաս ուշադրության են արժանի նաև հարսնացուի շքեղ զարդերը:

«Դժվար է պատկերացնել, բայց եթե ինչ-որ մեկը որոշի գերազանցել այս հարսանիքը, ուրեմն այ միջոցառումը պետք է կազմակերպվի Մարսի վրա»,-մեջբերում է պարբերականը հյուրերից մեկի խոսքը:

The Daily Mail-ը ենթադրում է, որ հարսանեկան ծախսերը հոգացել են նորապսակների ծնողները, որոնք ավելի քան 2 մլն դոլար են վճարել մի շարք հայտնի աստղերի՝ այդ թվում նաև Լեդի Գագային ելույթ ունենալու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Instagram-ում հայտնված տեսանյութերից մեկում համաշխարհային ճանաչում վայելող երգչուհին, նստելով դաշնամուրի առաջ, անկեղծորեն ասել էր, որ երբևէ նման ճոխ հարսանիք չի տեսել:

«Այնքան ուրախ եմ այստեղ լինելու համար, ինչ գեղեցիկ հարսանիք է: Երբեք նման բան չեմ տեսել, ամեն ինչ շատ առանձնահատուկ է: Ես այս դահլիճում «Օսկար»-ի ժամանակ էլ եմ եղել, ու վստահ կարող եմ ասել, որ նման բան չեմ տեսել»,-ոգևորված ասել է երգչուհին, ինչին ի պատասխան հյուրերը սկսել են ծափահարել:

Հայտնի է, որ միջոցառումը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը: Մինչդեռ հյուրերին իրենց ելույթներով զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովն ու Լեդի Գագան, որոնք սովորականից ավելի են վարձատրվել:

Աղբյուրը նկատում է, որ հարսանիքն իրոք շատ ճոխ կազմակերպված է եղել: Հսկայական ծաղկային կոմպոզիցիաներով զարդարված աստիճաններին հյուրերին դասական երաժշտության հնչյունների ներքո դիմավորել են ջութակահարները: Մինչդեռ հարսնացուի գերշքեղ զգեստի անվերջանալի թվացող պոչը գեղեցիկ թափվել է աստիճանների վրա:

Հետաքրքրական է, որ հյուրերի թվում եղած հայտնի ոսկերիչ Լորի Ռոդկինը, չկարողանալով զսպել ոգևորությունը, Instagram-ի իր էջում գրել է. «Չեմ կարողանում մինչև վերջ հասկանալ՝ Ռուսաստանո՞ւմ եմ, թե՞ Հայաստանում, իսկ միգուցե «Ձայնի» հայկական շոուի՞ն»:

Աղբյուրը հավելում է, որ 46-ամյա Ալբերտ Ավդոլյանը, որը ծնվել է Կրասնոդարում, «ՍԿԱՌՏԵԼ» ընկերության սեփականատերն է, ինչպես նաև «Yota»-ի բաժնետերը: Գործարարն ունի 4 երեխա: Այժմ նա կնոջ հետ ապրում է Բևեռլի Հիլզում, որտեղ 13 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունի:

Ռուսաստանցի գործարարներ Ալբերտ Ավդոլյանն ու Էլդար Օսմանովն իրենց զավակների ամուսնության վրա 10 մլն դոլար են ծախսել. The Daily Mail (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →