Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)


Քչերին է հաջողվում ներդաշնակ զուգակցել տիկնիկային գեղեցկությունը, անհավանական դերասանական տաղանդը, քաղաքացիական ակտիվ կյանքն ու բազմահոգս ընտանիքը, սակայն հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանին դա հաջողվում է:

Այսօր Հոլիվուդի ամենահայտնի շիկահերներից մեկը, որը նաև համարվում է անթերի ոճի ու էլեգանտության խորհրդանիշ, նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:

Անցած 2 տասնամյակի ընթացքում ավստրալուհին ապացուցել է, որ քրտնաջան աշխատանքի շնորհիվ անփորձ սկսնակը կարող է վերաճել գերաստղի ու անթերի խաղալ տարբեր ժանրերի ֆիլմերում:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

«Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթն անդրադարձել է դերասանուհու հոբելյանին՝ ներկայացնելով մի քանի ուշագրավ փաստ նրա մասին.

Նիկոլ Քիդմանն ամուսնացած էր հայտնի դերասան Թոմ Քրուզի հետ, որից բաժանվել է 2001թ.: Հետագա հարցազրույցներում դերասանուհին երբեք չի խոսել բաժանության իրական պատճառների մասին, ինչպես նաև երբեք վիրավորական խոսքեր չի ասել նախկին սիրելիի հասցեին: Ամուսնալությունից հետո Քիդմանը Քրուզի հետ շփվել է մինչև որդեգիր 2 երեխաների մեծանալը, ինչից հետո վերջնականապես խզել է կապը նրա հետ:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Որդեգիր երեխաների հետ

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Քիդմանը մայրացել է բավականին ուշ՝ 41 տարեկանում: Դրա պատճառը ոչ թե հաջողակ կարիերան էր, այլ առողջական խնդիրները: Դերասանուհին հարցազրույցներից մեկում պատմել էր, որ տևական ժամանակ փորձել է հղիանալ, սակայն ապարդյուն: Թեև նա 2 որդեգիր երեխա ուներ, սակայն շատ էր ուզում սեփական փոքրիկին լույս աշխարհ բերել, ինչն էլ կատարվեց 2008թ.:

Կենսաբանական երեխաների հետ

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

«Բավական երկար ժամանակ, ես մտածում էի, որ կյանքումս նման բան տեղի չի ունենա ու փորձում էի համակերպվել այդ մտքի հետ: Բայց երբ վերջապես ծննդաբերեցի, ինչն ինձ համար անակնկալ էր, քանի որ դրա հավանականությունը չնչին էր, դա ուղղակի հրաշալի էր: Չեմ ուզում ավելորդ մանրամասների մասին խոսել, բայց ես շատ երկար եմ բուժվել մայրանալու համար»,-պատմել է Քիդմանը:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Հետաքրքրական է, որ դերասանուհին կարողացել է հղիանալ միայն այն բանից հետո, երբ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ լողացել է Ավստրալիայում սրբազան համարվող ու պտղաբերությանը նպաստող ջրվեժում: Հայտնի է, որ դերասանուհին երեխային ունեցել է 2-րդ ամուսնուց՝ երաժիշտ Քիթ Ուրբանից: Նրանց 2-րդ երեխան ծնվել է փոխնակ մոր օգնությամբ:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Երիտասարդ դերասան Զակ Էֆրոնը Նիկոլ Քիդմանի հետ նույն ֆիլմում նկարահանվելուց հետո ասել է. «Նիկոլը շքեղ կին է: Նրա մեջ կա այն ամենը, ինչի մասին դուք կարող եք երազել: Բացի այդ, նա շատ հմայիչ է: Սիրային տեսարաններից հետո ես անընդհատ ինձ կսմթում էի, որպեսզի համոզվեմ, որ երազում չեմ: Դա կյանքիս բարձրագույն կետն էր: Նիկոլն այնքան առանձնահատուկ էր ու միշտ կերպարում: Ես երբեք ավելի հավաքված մեկին չեմ հանդիպել»:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
[img=left]http://vignette2.wikia.nocookie.net/moviepedia/images/7/7c/123888839_paperboy_394402b.jpg/revision/latest?cb=20140801185239&path-prefix=de[/img]

Նշենք, որ դերասանուհին համագործակցել է ամենահայտնի ռեժիսորների հետ ու ստացել բազմաթիվ մրցանակներ`այդ թվում նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս»:

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ) [img=left]http://www.goldenglobes.com/sites/default/files/styles/portrait_thumbnail/public/nomination/cover_images/nicole-kidman-gt.jpg?itok=syxgfAa5[/img]

Նրա ամենաճանաչված ֆիլմերից են «Լայն փակված աչքերով» (1999թ.), «Մուլեն Ռուժ» (2001թ.), «Ուրիշները» (2001թ.), «Ժամացույց» (2002թ.), «Դոգվիլ» (2003թ.):

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)
Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)

Նիկոլ Քիդմանը նշում է ծննդյան 50-ամյակը. ուշագրավ փաստեր աստղային շիկահերի կյանքից (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →