Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քաղաքապետարանի աշխատանքը վերահսկելու ենք առանց գոռալու, Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու. Ա.Բախշյան (տեսանյութ)

Քաղաքապետարանի աշխատանքը վերահսկելու ենք առանց գոռալու, Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու. Ա.Բախշյան (տեսանյութ)


Ավագանու նիստերը թեժ են, շարունակելու են այդպիսին լինել այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում կլինեն չափազանց շատ խնդիրներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

«Եթե խնդիրները պակասեն, թեժությունն էլ կպակասի: Այսօր մենք մի կարևոր նախագծի ենք դեմ քվեարկել, որով Երևանի սեփականության գույքի օտարման գործընթացում փոփոխություններ են արվում: Մեր ասելիքը հետևյալն է եղել. չնայած ասում են, որ ծրագրով ոչ նշանակալի ծածկագրեր են այնտեղ ավելացրել, բայց ցուցակը վերջը դառնալու է օտարման համար հիմք ու սկսելու են ավելի շատ հողատարածքներ օտարել»- մանրամասնեց նա:

Անահիտ Բախշյանը մասնավորեցրեց, որ առանց այն էլ այնպիսի հողատարածքներ են օտարվում, որոնք Երևանի համար մեծ նշանակություն ունեն, այդ թվում Մոնումենտի հողատարածքներից, այն ինչ Մոնումենտը համարվում էր Երևանի թոքերը, հիմա այնտեղ բազմաթիվ ներկա և նախկին պաշտոնյանների առանձնատներ են:

Անահիտ Բախշյանը նաև հիշեցրեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի շքեղ առանձնատան կողքին, մի նոր կառույց է լինելու կառուցապատողները ստացել են շինթույլտվություն:

«Դեռ չգիտեմ կառույցը ում է պատկանում, բայց կառուցապատողները պատահական մարդիկ չեն: Այդ տարածքում միայն այդ կառույցի կառուցապատողները չեն, այլ նույն տարածքում մի շարք այլ կառույցների: Հայտնի չէ, թե ինչպես Երևանի թոքերի մի մասը համարվող տարածքի ծառերը հողին հավասարեցրեցին»,-շեշտեց նա:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակվել էր Այս կապակցությամբ մամուլում հրապարակվել էր նաև քաղաքապետարանի հիմնավորումը, ըստ որի «Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29-րդ փողոցին հարող տարածքում գտնվող 1500․0 քմ և 1800․0 քմ մակերեսով հողամասերը սեփականության իրավունքով պատկանում են Վահան Հարությունյանին և Տիգրան Հարությունյանին», որոնց համար առկա են «Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տված ճարտարապետահատակագծային առաջադրանքները, և դրանց հիման վրա տրված շինթույլտվությունները»։

Անահիտ Բախշյանն ասաց, «Ելք» դաշինքը նախագիծ է ներկայացնելու որով առաջարկելու է քաղաքապետարանին զրկել վարչական տարածքների ղեկավարներին շինթույլտվություն տալ: Ավագանու անդամի խոսքով՝ կոռուպցիոն ռիսկեր կան:

Անահիտ Բախշյանը կոռուպցիայի հետ կապված հարցերի շրջանակում անդրադարձավ նաև այսօրվա ավագանու նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի հայտարարությանը, թե մանկապարտեզների տնօրենները 200 դոլար են պահանջում երեխաներին ընդունելու համար: Անահիտ Բախշյանն ասաց, որ իրականում գործընթացում կոռուպցիայի ռիսկ կա, բայց չափ մատնանշել չի կարող և չի կարծում, որ Տարոն Մարգարյանը տեղյակ է, կամ նրա գրպանում է հայտնվում:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք պատրա՞ստ են «Երկիր Ծիրանիի» հետ համագործակցել՝ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, Անահիտ Բախշյանն ասաց, որ առաջին են համագործակցության կոչ արել:

«Քաղաքական ամեն ուժ պիտի պատրաստ լինի լսելու իր հասցեին ոչ այնքան հաճելի բաներ, ուղղակի պիտի եզրակացություն անել որքանով է ասվածը ճիշտ, օբյեկտիվ և որքանով ընդամենն ասելու համար: Ավագանու նիստի ընթացքում հնչեցրած հարցեր կան, որոնց հետ համաձայն եմ, հարցեր կան՝ոչ»,-շեշտեց նա:

Անահիտ Բախշյանն ասաց, որ համագործակցությունը չի կարող լինել Տարոն Մարգարյանի կյանքը դժոխք դարձնելու շուրջ:

«Հեչ ցանկալի չի որևէ մեկի կյանքը դժոխք դարձնելը , վերահսկողությունը ուրիշ բան է, վերահսկելու ենք ամեն քայլը, բյուջեն, գնումները: Մենք առանց գոռալու, դժոխք դարձնելու ենք գործելու, պետք է արձանագրենք՝ առանց գոռալու արդյունք ունենք՝ Ծարավ Աղբյուրի պուրակը վերադարձվեց բնակիչներին»:




Անի Գևորգյանскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Հայաստան
Լրահոս
Բոլոր նորությունները →