Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)


Հունիսի 14-ին Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է ծննդյան 71-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ elle.ru-ն ներկայացրել է մի քանի ուշագրավ փաստ՝ հնարավորություն տալով մարդկանց պատկերացում կազմել քաղաքական գործչի մասին:

Թրամփերի ընտանիքն ԱՄՆ-ում է ապրում մոտ 150 տարի: Միացյալ Նահանգների ղեկավարն ունի գերմանական արմատներ: Նրա պապ Ֆրիդրիխը Գերմանիայից ԱՄՆ է տեղափոխվել 19-րդ դարի 80-ականներին: Նրա իսկական ազգանունը եղել է Տրումպֆ (թարգմանաբար՝ հաղթաթուղթ), որն ամերիկանացվել է՝ դառնալով Թրամփ:

Թրամփը՝ ծնողների հետ

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)
Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Թեև ԱՄՆ նախագահին հաճախ են մեղադրում հիմար լինելու համար, սակայն իրականում նա 3 բուհի դիպլոմ ունի: Ի սկզբանե Թրամփը ցանկանում էր դերասան դառնալ ու կինոդպրոց ընդունվել: Սակայն փոխարենը սկսել է տնտեսագիտություն ուսումնասիրել:

Թրամփը խենթանում է ցոփ ու շվայտ կյանքի համար: Նա ունի գերթանկարժեք ինքնաթիռներ, զբոսանավեր, առանձնատներ ու երկնաքերեր, որոնց շարքում առանձնանում է նյույորքյան Trump Tower-ում գտնվող եռահարկ պենտհաուսը: Դրա սենյակները ոսկեզօծ են ու մարմարյա. պենտհաուսը Նյու Յորքում ամենաթանկ կացարաններից մեկն է:

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)
Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Սպիտակ տան ղեկավարը բավարարվում է 4 ժամ քնով, սակայն կարողանում է քրոնիկ անքնության պայմաններում միշտ լինել էներգիայով լի: Բացի այդ, ուշադրության է արժանի այն փաստը, որ Թրամփը երբևէ լուրջ հիվանդություն չի ունեցել: ԱՄՆ նախագահը երբեք չի հանգստանում ու նույնը խորհուրդ է տալիս նաև մյուսներին:
«Երբեք արձակուրդ մի՛ վերցրեք: Ինչո՞ւ եք դա անում: Եթե աշխատանքը ձեզ հաճույք չի պատճառում, ուրեմն դուք սխալ վայրում եք աշխատում»,-հարցազրույցներից մեկում ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Թրամփի ձեռքսեղմումները ոչ պակաս հայտնի են, քան նրա սկանդալային արտահայտությունները կամ բազմաթիվ կատակների առիթ դարձած սանրվածքը: Սակայն պարզվում է, որ նա դա անում է սեփական իմիջի համար: Իրականում միլիարդատեր ղեկավարը չի սիրում դիպչել այլոց, քանի որ չափազանց զզվող է:




Թրամփը վարել է հեռուստաշոու, էպիզոդիկ դերերում նկարահանվել կինոյում, գրել բիզնեսի և տնտեսագիտության թեմայով գրքեր՝ պատմելով, թե ինչպես է ինքը հաջողության հասել:



ԱՄՆ նախագահը բիզնեսով է զբաղվել գրեթե բոլոր ոլորտներում՝ դիվելոփմենթից մինչև խաղատներ, պարֆյումերիա և գեղեցկության մրցույթներ: Ըստ տարբեր վարկածների՝ նրա կարողությունը տատանվում է 4-9 մլրդ դոլարի սահմանում:

71-ամյա Թրամփը միշտ էլ նախապատվությունը տվել է երիտասարդ՝ 27-35 տարեկան շիկահերներին: Նրա առաջին կինը չեխ մոդել Իվանա Զելնիչեկն էր, որից Թրամփն ունի 3 երեխա: Երկրորդ կինը գեղեցկուհի Մառլա Մեփլսն է, որը Թրամփից փոքր է 18 տարով: ԱՄՆ նախագահի ներկայիս կինը՝ Մելանյան, որը ծագումով Սլովենիայից է, ամուսնուց փոքր է 24 տարով: Հայտնի է, որ Թրամփը 3 ամուսնությունից ունի 5 երեխա:

Իվանայի և Մառլայի հետ

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ) Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)
Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Մելանյայի հետ

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Հետաքրքրական է, որ կանանց գեղեցկության գիտակ համարվող Թրամփը մի առիթով նշել է, որ զարմանում է, թե ինչու են մարդիկ Անջելինա Ջոլիին գեղեցկուհի համարում:

«Նա գրավիչ չէ: Եթե ազնիվ խոսեմ, ապա կարծում եմ, որ նա վատ մաշկ ունի, իսկ շուրթերն էլ չափազանց մեծ են»,-նշել է Թրամփը:

Խոսելով առհասարակ իգական սեռի մասին՝ ԱՄՆ նախագահը նշել է, որ կանայք այնպիսին չեն, ինչպիսին որ նրանց պատկերացնում են:

«Նրանք տղամարդկանցից վատն են, ավելի ագրեսիվ են և երբեմն էլ կարող են խելացի լինել: Կանայք հրաշալի խաղացողներ են: Խելացիները խոցելի ու անպաշտպան են երևում, սակայն ներսում իսկական մարդասպաններ են: Կարծում եմ՝ նա, ով հորինել է «թույլ սեռ» ձևակերպումը, կա՛ մ շատ միամիտ էր, կա՛մ էլ պարզապես կատակում էր: Ես ականատես եմ եղել նրա՝ ինչպես է կինը կառավարում տղամարդուն աչքի մի շարժումով, կամ էլ մարմնի մեկ այլ հատվածով»:

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)

Մինչդեռ խոսելով ինքն իր մասին՝ Թրամփը նշել է, որ իրականում փափուկ, բարի ու զգայուն մարդ է:

Դոնալդ Թրամփը դարձավ 71 տարեկան. ուշագրավ փաստեր ԱՄՆ 45-րդ նախագահի մասին (լուսանկարներ)скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
թեգեր: Աշխարհ
Լրահոս
Բոլոր նորությունները →