Այսօր՝
 
  • 00:06 – ՀՀ ոստիկանապետն ԱՄՆ դեսպանության հետ համագործակցությունն ընդլայնելու հույս է հայտնել 
  • 22:28 – Կենտրոնական բանկը «սխալ հանեց» Փաշինյանին. Արփինե Հովհաննիսյան 
  • 22:24 – Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին 
  • 21:48 – ԵՄ-ն եւ աշխարհի պետությունները ստիպված կլինեն կարգավորել տեխնոհսկաների գործունեությունը 
  • 21:37 – Արարատ Միրզոյանը Գերմանիայում քննարկել է դպրոցական դասագրքերում Հայոց ցեղասպանության նյութերի ներառումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱՊԼ. «Արսենալը» նվազագույն հաշվով պարտվեց «Վեսթ Հեմին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվեց «Վեսթ Հեմին»: 

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը հաղթեց «զինագործներին» խփած մեկ գոլի շնորհիվ:  

Հանդիպումը բաց թողեց Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դեռ շարունակում է ապաքինվել վնասվածքից:  

48-րդ րոպեին Սամիր Նասրիի փոխանցումից հետո աչքի ընկավ Դեկլան Ռայսը: Այս պարտությունից հետո Ունայ Էմերիի գլխավորած թիմը 41 միավորով մնաց մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում: «Վեսթ Հեմը» շրջանցեց «Ուոթֆորդին» և բարձրացավ 8-րդ հորիզոնական: 

6-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Յունայթեդը» վաղը՝ հունվարի 13-ին, հանդիպում է անցկացնելու 3-րդ տեղում գտնվող «Տոտենհեմի» հետ: Հաղթանակի դեպքում «կարմիր սատանաները» կբարձրանան 5-րդ հորիզոնական: 

Հավելենք, որ 23-րդ տուրում «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ: Խաղը կկայանա հունվարի 19-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →