Այսօր՝
 
  • 14:55 – Տնտեսական տրանսֆորմացիան տեղի է ունենում... Դուխով...Նիկոլ Փաշինյան 
  • 14:06 – Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի միջամտում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին. պարզաբանում 
  • 13:54 – Ուզում ենք ունենալ մեր երազած դատարանը. Ներդրումներ չեն կարող լինել, եթե չենք վստահում դատարաններին.ՀՀ նախագահ 
  • 13:21 – Գևորգ Կոստանյանը կմեկնի Հայաստանից. նա առաջարկ է ստացել 
  • 13:00 – Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը աննկատ չի անցնում աշխարհում. Արմեն Սարգսյան 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սիմոն Մարտիրոսյանն՝ աշխարհի չեմպիոն


Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։
Սիմոն Մարտիրոսյանը հանդես եկավ 109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրեց 230 կգ եւ բարձրացրեց առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրեց նաեւ 240 կգ, որը եւս բարձրացրեց եւ երկամարտում պայքարն ավարտեց 435 կգ արդյունքով։
Երկրորդ տեղը գրաված Ժե Յանգի երկամարտի արդյունքն է 419 կգ։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 223 կգ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առաջինը պայքարը սկսել էր Անդրանիկ Կարապետյանը: 81 կգ քաշային կարգում հայ մարզիկը պոկում վարժությունում պատվիրել էր 171 կգ եւ երեք փորձերն էլ ձախողել:
Հակոբ Մկրտչյանը 89 կգ քաշային կարգում գրավել էր 7-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 365 կգ (160+205): Հրում վարժությունում Մկտչյանը նվաճել էր փոքր արծաթե մեդալ:
Աշխարհի առաջնությունում կանանց Հայաստանի թիմից Իզաբելա Յայլյանը (59 կգ) գրավել էր 9-րդ տեղը: Երկամարտում հայ մարզուհին գրանցել էր 210 կգ (95+115) արդյունք:71 կգ քաշային կարգի B խմբում Լիանա Գյուրջյանը երկամարտի 195 կգ (85+110) արդյունքով գրավել էր 19-րդ տեղը: Տաթեւ Հակոբյանը 81 կգ քաշային կարգի A խմբում չկարողացավ պոկում վարժությունում բարձրացնել պատվիրած 104 կգ-ն՝ ձախողելով երեք փորձն էլ: Հրում վարժությունում նա պատվիրել էր 130 կգ, սակայն հրաժարվեց հետագա պայքարից:
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը կմասնակցեն նաեւ Արփինե Դալալյանը (+ 87 կգ) եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →