Այսօր՝
 
  • 22:24 – Ընտրություններից հետո ՀԱԿ–ը կփորձի համախմբել հասարակությունը փոփոխությունների օրակարգի շուրջ 
  • 20:59 – ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը 
  • 19:56 – Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 
  • 18:16 – Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 
  • 18:09 – «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)

ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)
Շարունակում ենք ներկայացնել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: 32 մասնակիցներից 24-րդը Բելգիայի հավաքականն է:
Բելգիայի հավաքականն աշխարհի առաջնություններին մասնակցել է 13 անգամ՝ նորամուտը նշելով 1930-ին կայացած առաջին «Մունդիալում»: Թիմի լավագույն արդյունքը եղել է 1986-ին: ԱԱ-1986-ում բելգիացիները հասել են մինչեւ կիսաեզրափակիչ, որտեղ 0:2 հաշվով պարտվել են այդ տարվա չեմպիոն Արգենտինայի հավաքականին: Երրորդ տեղի համար խաղում Բելգիայի հավաքականը պարտություն է կրել ֆրանսիացիներից (2:4):
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ I խմբում (Բելգիա, Հունաստան, Բոսնիա եւ Հերցեգովինա, Էստոնիա, Կիպրոս, Ջիբրալթար), որում պարտություն չկրեց եւ նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր:
ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)
ԱԱ-2018-ի խմբային փուլում Բելգիայի հավաքականն ընդգրկված է G խմբում, որտեղ կխաղա Պանամայի (հունիսի 18, Սոչի), Թունիսի (հունիսի 23, Մոսկվա) եւ Անգլիայի (հունիսի 28, Կալինինգրադ) հետ: Մասնագետների կարծիքով՝ Բելգիան ու Անգլիան պայքարելու են խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալու համար: Եթե բելգիացիներն առաջին տեղը չգրավեն խմբում, ապա փլեյ-օֆֆում կարող են հանդիպել մրցաշարի գործող ֆավորիտներից Բրազիլիայի հավաքականին:
Մարզիչը
2016 թվականից Բելգիայի հավաքականը գլխավորում է իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսը, որը դրանից առաջ աշխատել է անգլիական «Ուիգանում», «Էվերտոնում» ու ուելսյան «Սուոնսիում»: 44-ամյա իսպանացին արդեն ունի 11 տարվա մարզչական փորձ: Նրա գլխավորությամբ Բելգիայի հավաքականն անցկացրել է 18 հանդիպում, տարել 12 հաղթանակ, կրել մեկ պարտություն (Իսպանիայից) եւ գրանցել 5 ոչ ոքի: Շատերը կարծում են, որ Մարտինեսը Բելգիայի հավաքականի միակ թույլ կողմն է: Սա նրա առաջին աշխատանքային փորձն է հավաքականում, իսկ ազգային թիմում ու ակումբում աշխատանքը շատ տարբեր է:
ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)
Աստղային կազմը
Բելգիայի հավաքականն իր աստղային կազմով չի զիջում նույնիսկ մրցաշարի գլխավոր ֆավորիտներին: Թիմի գլխավոր կորուստը Ռաջա Նայնգոլանի բացակայությունն է: Իտալական «Ռոմայի» կիսապաշտպանը ԱԱ-2018-ին չի մեկնի մարզչական շտաբի որոշմամբ: Բելգիայի հավաքականի ոսկե սերունդն արդեն հասունացել է նաեւ մեծ մրցաշարերի համար: Շատերը բելգիացիներին համարում են ԱԱ-2018-ի «թաքնված» ֆավորիտը:
ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)
Թիմի վերջնական հայտացուցակն ԱԱ-2018-ում
Դարպասապահներ. Կուն Կաստելս («Վոլֆսբուրգ»), Տիբո Կուրտուա («Չելսի»), Սիմոն Մինյոլե («Լիվերպուլ»):

Պաշտպաններ. Տոբի Ալդերվեյրելդ («Տոտենհեմ»), Դեդրիկ Բոյատա («Մանչեսթեր Սիթի»), Լեանդեր Դենդոնկեր («Անդերլեխտ»), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի»), Տոմա Մենյե (ՊՍԺ), Թոմաս Վերմալեն («Բարսելոնա»), Յան Վերտոնգեն («Տոտենհեմ»).

Կիսապաշտպաններ. Յանիկ Ֆերեյրա-Կարասկո («Դալյան Իֆան»), Նասեր Շադլի («Վեստ Բրոմվիչ»), Կեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Մուսա Դեմբելե («Տոտենհեմ»), Մարուան Ֆելաինի («Մանչեսթեր Յունայթեդ»), Էդեն Ազար («Չելսի»), Տորգան Ազար («Բորուսիա Մ.»), Ադնան Յանուզայ («Ռեալ Սոսյեդադ»), Յուրի Տիլեմանս («Մոնակո»), Ակսել Վիտսել («Տյանցզին Ցյուանցզյան»):

Հարձակվողներ. Միշի Բատշուայի («Չելսի»), Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ»), Դրիս Մերտենս («Նապոլի»):
ԱԱ-2018-ի մասնակիցները. Հասունացած Բելգիայի հավաքականը՝ մեդալի սպասումով (ֆոտո)
Բուքմեյքերների կարծիքը
Բելգիայի հավաքականի չեմպիոնության գործակիցը 12 է: Թիմի՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար սահմանվել է 1.04 գործակից:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։
ԱԱ-2018-ի մասնակիցները.
Ճապոնիա, Պերու, Եգիպտոս, Շվեդիա, Մեքսիկա, Թունիս, Իրան, Պանամա, Մարոկկո, Սաուդյան Արաբիա, Կոստա Ռիկա, Ավստրալիա, Սենեգալ, Նիգերիա, Սերբիա, Հարավային Կորեա, Դանիա, Խորվաթիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Անգլիա, Ռուսաստան, ԼեհաստանՀետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →