Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո)

Միհրան Հարությունյանը հրաշալի մարզիկ է, նրա մոտ ամեն ինչ ստացվում է, եւ ես վստահ եմ, որ խառը մենամարտերում նա մեծ հաջողությունների կհասնի, այնպես իր առաջին մենամարտում Ռոստովում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարութունյանի անձնական մարզիչը խառը մենամարտերում ամերիկահայ Անդրանիկ Էնդի Դերմեջիանը: Մայիսի 19-ին կայանալիք MMA մրցաշարից առաջ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը վերջին մարզումն անցկացրեց Ռոստովում:
Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո) Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո) Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո)
«Միհրանի հետ ծանոթացել եմ ԱՄՆ-ում՝ 3 ամիս առաջ: Այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն հասցրել ենք շատ մտերմանալ: Նա հրաշալի մարզիկ է, չափից շատ աշխատասեր եւ տաղանդավոր: Ծանոթանալիս չէի պատկերացնում, թե ինչպիսի մարզիկի հետ եմ աշխատելու: Նա տաղանդավոր է բոլոր առումներով գորգի վրա՝ թե վերեւում է կարողանում հիանալի աշխատել եւ թե ներքեւում: Մենք միասին այս 3 ամիսը աշխատեցինք կոնկրետ նրա առաջին մենամարտի համար: Նա բնատուր շատ լավ մարզիկ է, նրա մոտ ամեն ինչ ստացվում է:
Բնական է, որ այս մարզաձեւում առաջ գնալու համար պետք է շատ աշխատել, եւ ես համոզված եմ, որ նա խառը մենամարտերում մեծ հաջողությունների կհասնի: Ամեն ինչ սկսվում է առաջին հաղթանակով, եւ ես շատ եմ ուզում, որ մայիսի 19-ին նա հաղթի: Ամեն ինչ առջեւում է, Միհրան Հարությունյանը պատրաստ է խառը մենամարտերի ռինգ դուրս գալուն»,- ասաց Անդրանիկ Էնդի Դերմեջիանը:
Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո) Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո) Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո)
Ռոստովի խառը մենամարտերի ակումբում Միհրան Հարությունյանի մարզմանը եկել էին հետեւելու բազմաթիվ երկրպագուներ: Բոլորն անհամբերությամբ սպասում էին օլիմպիական փոխչեմպիոնի մարզումների ավարտին, որպեսզի լուսանկարվեն նրա հետ: Շուրջ երկու ժամ տեւած մարզմանը մեծ ուշադրությամբ հետեւում էր նաեւ ազգությամբ ոչ հայ մի տղա երեխա, ով հետո պարզվեց, Միհրան Հարությունյանի մեծ երկրպագուն է: Տղան խնդրել էր հորը գալ մարզադահլիճ եւ լուսանկարվել Միհրանի հետ:
Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո) Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո)
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին պայքարի մեջ կմտնի թեթեւ քաշային կարգում՝ 65.3: Այս պահին մարզիկը կարգավորում է քաշը, քանի որ ՝ մայիսի 18-ին, 18:00-ին տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունը:
Լուսինե Շահբազյան (Ռոստով)Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →