Այսօր՝
 
  • 22:14 – «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը 
  • 20:47 – Կարեւոր հենակետը թողնում ենք մեկի հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ. Գորգիսյանը՝ Բաղրամյանի մասին 
  • 20:43 – Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 
  • 20:29 – Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը 
  • 19:43 – Էրդողանը քննադատել է Financial Times-ին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո)

Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո)
Երեւանում անցկացվող սուսերամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունից բոլորը գոհ են: Հայ սուսերամարտիկները մասնակցեցին իրենց հնարավորությունների չափով:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սուսերամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը:
Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճում ընթացող մրցաշարի վերջին երկու օրերում մեկնարկել է թիմային պայքարը: Մասնակցում է 32 երկրի շուրջ 300 մարզիկ: Եվրոպայի առաջնությանը հետեւելու նպատակով այս օրերին Հայաստանում է նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը: Մրցումային երկրորդ օրը Յանա Եգորյանը մարզադահլիճից հետեւել է մրցումներին, Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարության կողմից արժանացել ջերմ ընդունելության:
«Մրցումներն անցնում են հետաքրքիր եւ թեժ պայքարում: Արդեն ավարտվել է անհատական պայքարը: Այսօր մեկնարկել է թիմային պայքարը: Հայաստանի թիմից ակնկալիք չունեինք: Այսօր մեր թիմը պայքարի դուրս եկավ խոցասուսերի աղջիկներ պայքարում, հանդիպեց Շվեցարիայի թիմին, պարտվեցինք, իսկ Շվեցարիան դուրս եկավ եզրափակիչ: Այսինքն՝ մենք մեր վերջին համարներով պայքարի դուրս եկանք ուժեղագույն թիմի հետ: Վիճակահանությունը մեր մարզիկների համար այդպես է դասավորվում, քանի որ չենք մասնակցում տարվա կարեւորագույն մրցաշարերի:
Խոցասուսերի կանանց պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճեց Իտալիայի թիմը՝ հաղթելով Շվեցարիայի թիմին 45:26 հաշվով: Շատ լավ է անցնում Եվրոպայի առաջնությունը, այդ մասին փաստում են նաեւ մասնակից երկրների ներկայացուցիչները, ղեկավարները: Բոլորը շատ գոհ են, ջերմ ընդունելության են արժանացել, նրանց նույնիսկ հետաքրքրում է դրսում տեղի ունեցող հանրահավաքը: Մեր քաղաքը բոլորը շատ սիրել են: Մենք էլ հպարտ ենք, որ պատվով ենք կարողացել մեր առջեւ դրված խնդիրն իրականացնել: Մեզ համար պատիվ է, որ բոլոր հյուրերը գոհ են մեր հյուրընկալությունից: Կարող ենք միջազգային հարթակում գլուխներս բարձր քայլել, որ պատվով ընդունել եւ անցկարցել ենք Եվրոպայի առաջնությունը:
Շատ ուրախ ենք նաեւ, որ մեզ հյուրընկալեց նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանի կազմում հանդես եկող Յանա Եգորյանը: Նա եկավ մարզադահլիճ, հետեւեց մրցումներին, Հայաստանի ֆեդերացիայի կողմից Եվրոպայի առաջնության հուշամեդալ ստացավ: Նրան շատ ջերմ ընդունեցին թե մասնակից երկների անդամները, պատվավոր հյուրերը, թե հայ մարզիկներն ու հանդիսատեսը: Հաճելի էր, որ նա հյուրընկալվեց մեզ»,- ասաց Ալիկ Նավասարդյանը:
Անդրադառնալով մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ սուսերամարտիկների մրցելույթներին, Ալիկ Նավասարդյանը նշեց, որ չնայած պարտություններին, հայ մարզիկներ լավ են հանդես եկել:
«Մեր հավաքականի անդամներից ամենաավագը 21 տարեկան է: Իսկ այս առաջնությունն անցկացվում է մինչեւ 23 տարեկանների մեջ: Այս երկու տարին էլ իր նշանակությունն ունի, բացի այդ մեծ փորձ ունեն, ավելի ուժեղ են, քան մեր մարզիկները: Մեր առաջատարներ Էմմա Պողոսովայի, Էդուարդ Օվիկյանի եւ Մայքլ Հովհաննիսյանի մասնակցությունը նորմալ ենք գնահատում: Նրանք բոլորն էլ մասնակցեցին իրենց հնարավորությունների չափով: Էմմա Պողոսովան մոտ էր կիսաեզրափակիչին, սակայն ցավալի պարտություն կրեց խոցասուսերի 1/32 եզրափակիչում: Նա 14:11 հաշվով հաղթում էր Շվեյցարիան ներկայացնող Կիմ Յասմինին, սակայն վերջին րոպեներին անսպասելի պարտություն կրեց: Լավ հանդես եկավ նաեւ ճկասուսերակիր Մայքլ Հովհաննիսյանը: Նա բավական ուժեղ մրցակցի հանդիպեց 1/64 եզրափակիչում: Ամեն դեպքում մեր սուսերամարտիկները արժանի մասնակցություն ունեցան եւ արեցին այն, ինչ նրանց հնարավորությունների սահմանում էր»,- նշեց Ալիկ Նավասարդյանը:
Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո) Ալիկ Նավասարդյան. Երեւանում անցկացվող Եվրոպայի Մ23 առաջնությունից բոլորը գոհ են (ֆոտո)
Լուսինե ՇահբազյանՀետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →