Այսօր՝
 
  • 20:50 – «Առատաձեռն» եւս մեկ մարզպետ․ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ինքն իրեն պագեւատրել է աշխատավարձի 104.5%-ի չափով 
  • 17:03 – Ազգային ժողովի 5 օրերի աշխատանքը ցույց տվեց, որ քաղաքական դաշտում առողջացման միտումներ են նկատվում. Գևորգ Պետրոսյան 
  • 16:13 – Անկարան մեղադրել է ամերիկյան դիվանագետին ահաբեկչությանն աջակցելու մեջ 
  • 15:57 – Պետական համակարգի օպտիմալացումը մեր նախընտրական ծրագրի դրույթներից է եղել, որին ընտրողն «այո» է ասել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր 
  • 14:02 – Աֆղանական թալիբները հրաժարվել են հանդիպել ամերիկյան դիվանագետի հետ 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունվար 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Դարպասապահներ Դե Խեան, Ռեյնան ու Տեր Շտեգենը դժգոհ են ԱԱ-2018-ի գնդակի որակից

Դարպասապահներ Դե Խեան, Ռեյնան ու Տեր Շտեգենը դժգոհ են ԱԱ-2018-ի գնդակի որակից
Իսպանիայի հավաքականի դարպասապահներ Դավիդ Դե Խեան ու Պեպե Ռեյնան եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Էնդրե Տեր Շտեգենը դժգոհել են հունիս-հուլիսին Ռուսաստանու կայանալիք աշխարհի առաջնության պաշտոնական գնդակից, փոխանցում է իսպանական AS-ը:
«Այս գնդակի հետ կապված շատ խնդիրներ կունենան դարպասապահները: Այն իսկապես շատ տարօրինակ է: Այն կարող էին շատ ավելի լավ պատրաստել»,- ասել է Դե Խեան:
«Վստահ եմ, որ այս գնդակի պատճառով աշխարհի առաջնությունում առնվազն 35 գոլ կխփեն հեռվից կատարած հարվածներով: Այս գնդակի հետ հնարավոր չէ աշխատել: Այն ծածկված է պլաստիկե թաղանթով, որի պատճառով բարդ է բռնել: Այս թերությունը պետք է շտկել, քանի դեռ ժամանակ կա»,- ասել է Ռեյնան:
«Գնդակն ավելի լավը կարող էր լինել: Բայց կարծում եմ, որ ստիպված ենք լինելու հարմարվել: Այլ ընտրություն չունենք»,- նշել է Տեր Շտեգենը:
Աշխարհի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →