Այսօր՝
 
  • 22:24 – Ընտրություններից հետո ՀԱԿ–ը կփորձի համախմբել հասարակությունը փոփոխությունների օրակարգի շուրջ 
  • 20:59 – ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, երկրորդը Հեղինե Բիշարյանն է, երրորդը՝ Մհեր Շահգելդյանը 
  • 19:56 – Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին 
  • 18:16 – Արգամ Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին 
  • 18:09 – «Նիկոլ, վարչապե՛տ». «Իմ քայլը» դաշինքի հավանական նախընտրական կարգախոսը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Նոյեմբեր 2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Երեք հայ բռնցքամարտիկներ՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ ռինգում. Դավիթ Թորոսյանը մարտավկան է

Երեք հայ բռնցքամարտիկներ՝ Մոսկվայի պրոֆեսիոնալ ռինգում. Դավիթ Թորոսյանը մարտավկան է
Փորձում եմ հայկական բռնցքամարտի ձեռագիրը հետ բերել, ամբողջ աշխարհին ցուցադրել թե պրոֆեսիոնալ, թե սիրողական բռնցքամարտում: Դա այն ձեռագիրն է, որը չգիտես ինչու վերջին տարիներին ուղղակի խամրել էր:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկների մարտավկա Դավիթ Թորոսյանը:
Սեպտեմբերի 30-ին Մոկսվայում երեք հայ բռնցքամարտիկներ հերթական անգամ ուժերը կփորձեն պրոֆեսիոնալ ռինգում: Մոսկովյան Punchboxing promoutions-ի կազմակերպած երեկոյին Հայաստանից կմասնակցեն Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը եւ Գոռ Երիցյանը: Երեք բռնցքամարտիկների մրցակիցներն էլ այս անգամ պրոֆեսիոնալ ռինգում կլինեն ուկրաինացիներ:
«Ակնկալիքներս միայն հաղթանակ է: Հույս ունեմ եւ վստահ եմ, որ երեքն էլ հաղթանակով են վերադառնալու հայրենիք: Իհարկե, պարտվելն էլ չի բացառվում, բայց մենք այնպիսի մարզումային փուլ ենք անցել, որ վստահ կարող եմ ասել՝ երեքն էլ լավ մարզավիճակում են: Բայց կարծում եմ շատ գեղեցիկ հաղթանակներ ենք ունենալու՝ նոկաուտներով:
Պրոֆեսիոնալ ռինգն ուրիշ աշխարհ է, ուրիշ դռներ է բացում բռնցքամարտիկի համար: Այստեղ բոլորովին այլ բռնցքամարտ է, ամեն ինչ ուրիշ է, ուրիշ գույների եւ ընթացքի մեջ, մոտեցումներն են լրիվ այլ: Այս ամենը կհասկանան նրանք, ովքեր գոնե մեկ անգամ փորձել են իրենց ուժերը պրոֆեսիոնալ ռինգում: Իսկ մյուսները այդքան էլ չեն հասկանա՝ ինչ եմ ասում: Հայ բռնցքամարտիկներն իրենց լավ են զգում պրոֆեսիոնալ ռինգում: Գուցե ավելի լավ, քան սիրողականում»,- ասաց Դավիթ Թորոսյանը:
Հարցին, հնարավոր է պրոֆեսիոնալ ռինգում հաջողություններ գրանցելուց հետո նախկին օլիմպիականները կրկին փորձեն ուժերը օլիմպիական ռինգում՝ Տոկիո 2020-ում, Դավիթ Թորոսյան չբացառեց:
«Ըստ ԱԻԲԱ-ի օրենքների պրոֆեսիոնալ ռինգում 15 մենամարտը չգերազանցած բռնցքամարտիկը հնարավորություն ունի ուժերը չափել Օլիմպիական խաղերում: Այս իմաստով չի բացառվում, որ մեր այս տղաներից ոմանք կամ մեկը Տոկիոյի օլիմպիական հավաքականում լինի: Ցանկալի կլինի, բայց չեմ կարծում, որ մինչեւ Օլիմպիական խաղեր, օրինակ՝ Նարեկ Աբգարյանը 15-ից պակաս մենամարտեր արած լինի»,- նշեց Դավիթ Թորոսյանը:
Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի մասնակից, Հայաստանի հավաքականի 52 կգ քաշային արդեն նախկին անդամ Նարեկ Աբգարյանը 6-րդ անգամ է դուրս գալիս պրոֆեսիոնալ ռինգ: Նախկին 5 մենամարտերում միայն հաղթանակներով է ավարտել:
«Լավ եմ պատրաստվել 6-րդ մենամարտիս: Մարզումային փուլի ընթացքում մի փոքր հոգնածություն ունեմ, բայց ռինգում ինձ շատ լավ եմ զգում, բռնցամարտ անելուց հասկանում եմ, որ լիարժեք պատրաստ եմ դուրս գալու ռինգ:
Մարզումների ընթացքում քաշս կարգավորեցի: Հանդես կգամ 55,5 կգ քաշային կարգում: Մրցակցիս արդեն ուսումնասիրել եմ: Գիտեմ՝ ինչ ոճի մարզիկ է, ինչպես է վարում իր մենամարտերը:
Պրոֆեսիոնալ ռինգում ինձ լավ եմ զգում: Վստահ եմ զգում: Ավելի հարմար եմ զգում երկար ռաունդներով մենանարտեր անելուց: Ուրախ եմ, որ նախկին 5 պոֆեսիոնալ մենամարտերում հաղթանակ եմ տոնել: Ամեն ինչ կանեմ, որ 6-րդն էլ հաղթանակով ավարտեմ»,- նշեց Նարեկ Աբգարյանը:
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի օլիմպիական, Հայաստանի հավաքականի 56 կգ քաշային կարգի արդեն նախկին ներկայացուցիչ Արամ Ավագյանի համար մոսկովյան երեկոն կլինի 5-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում (4 հաղթանակ):
«Արդեն 5-րդ անգամ ուժերս չափում եմ պրոֆեսիոնալ ռինգում: Երկար մարզումային փուլ եմ անցել: Աստիճանաբար մարզիչի հետ միասին հասանք մեր ուզած մարզավիճակին: Պատրաստ եմ ռինգ դուրս գալուն: Ինձ շատ լավ եմ զգում պրոֆեսիոնալ ռինգում: Գուցե շատ ավելի լավ, քան սիրողականում: Այստեղ մոտեցումն այլ է: Ինչպես ասում են՝ պրոֆեսիոնալ ռինգում զգում եմ ինձ, ինչպես տանը: Մրցակիցս թույլ բռցնքամարտիկ չէ: Պրոֆեսիոնալ ռինգում ունի 9 մենամարտ՝ 4 հաղթանակ, 4 պարտություն, 1 ոչ-ոքի: Ես իմ մրցակիցներին երբեք չեմ թերագնահատում եւ ոչ էլ գերագնահատում եմ. եթե մարդ բռնցքամարտի մեջ է, ուրեմն բնռցքամարտիկ է եւ հարված անել գիտի: Թե ինչ կլինի սեպտեմբերի 30-ին, ռինգը ցույց կտա»,- ասաց Արամ Ավագյանը:
Գոռ Երիցյանը երրորդ անգամ է ուժերը փորձում պրոֆեսիոնալ ռինգում: Առաջին երկու մենամարտերն ավարտել է հաղթանակով՝ նոկաուտով: Հույս ունի, որ 3-րդ մենամարտն էլ նոկաուտով կհաղթի:
«Պատրաստ եմ պայքարի: Շատ լավ եմ պատրաստվել: Լավ ճանապարհ ենք անցել Դավիթ Թորոսյանի հետ: Ֆիզիկականի վրա մեծ աշխատանք են տարել, տեխնիկայի վրա շատ ենք աշխատել: Երեքիս մրցակիցներն էլ փորձառու բռնցքամարտիկներ են: Դուրս ենք գալու ռինգ հաղթելու: Հուսամ ամեն ինչ հաջող կընթանա:
Պրոֆեսիոնալ ռինգում ես նույնպես ինձ շատ լավ եմ զգում: Հասկանում եմ, որ բռնցքամարտում ես վերջապես գտել եմ ինձ: Երրորդ փորձս է լինելու եւ ամեն ինչ անելու եմ, որ 3-րդ հաղթանակս լինի: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում արդեն ունեմ իմ նպատակները»,- ասաց Գոռ Երիցյանը:
Լուսինե ՇահբազյանՀետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ումскачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →