Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

50.141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76.741 աշխատատեղ էլ՝ փակվե՞լ. Հ. Բագրատյանը վարչապետի հայտարարության մասին թվեր է ներկայացրել

50141 աշխատատեղ ստեղծվել է, բայց 76741 աշխատատեղ էլ փակվե՞լ: Այս հարցադրումն իր ֆեյսբուքյան գրառման մեջ արել է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալոն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մոտ 50 հազար աշխատատեղ է ստեղծվել վերջին 1 տարվա ընթացքում:

Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, գրել է.

«Վերջերս Բրյուսելում, լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք ստեղծվել են, թե ստվերից են դուրս բերվել։ Կարևորը թիվն է։

Հիմա նայենք, դա իրոք այդպ՞ես է։ Նախ, և Փաշինյանին, ևէկոնոմիկայի նախարարին պետք է զգուշացնել, որ օրենք եք խախտում։ Ի՞նչ է նշանակում, հանձնարարել եմ բացվածքը տան (Փաշինյանի խոսքերն են)։ ԱՎԾ մասով դուք հանձնարարություն տալու իրավունք չունեք։ Դա անկախ մարմին է։

Երկրորդ, ի՞նչ է նշանակում՝ ստվերից դուրս եք բերել։ Զբաղվածության թվի հրապարակումը ԱՎԾ օրենքով սահմանված պարտականությունն է։ ԱՎԾ-ն այդ թիվը հաշվելիս օգտվում է հարցումներից։ Ընդհանուրի մեջ ԱՎԾ-ն չի ճշտում ստվերում է հաշվառվող աշխատատեղը, թե՝ ոչ։ Ի դեպ ՀՆԱ թիվն էլ իր մեջ ներառնում է ստվերը։

Պիտի խնդրեի, որ վարչապետն ու նախարարը հետայսու ասեին բացառապես այնպիսի թվեր, որոնք արդեն պաշտոնապես հրապարակվել են ԱՎԾ կողմից։ Դա նույնն է, ինչպես որ չի կարելի կանխորոշել դատարանների որոշումները։

Հիմա ըստ էության։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2017-2018թթ. զբաղվածների թվերն են՝ 2017-ի առաջին եռամսյակ՝ 875.9 հազ. մարդ, 2-րդ եռամսյակ՝ 938.8 հազ. մարդ, 3-րդ՝ 903.3 հազ. մարդ, 4-րդ՝ 896.7։ 2018թ. համապատասխանաբար՝ 915.7; 936.6; 930.8 և 870.1 հազ. մարդ (շտապեք ստուգել այս թվերը, քանզի մի քանի ժամում ԱՎԾ-ն կարող է դրանք փոխել)։

Այսպիսով, 2019-ի հունվարի 1-ի դրությամբ ԺՏ-թյան մեջ զբաղվածների թիվը 2018-ի համեմատ (իսկ ավելի ճիշտ կլինի ասել 2018-ի 4-րդ եռամսյակը 2017-ի 4-րդի նկատմամբ) պակասել է 26600 մարդով (ընդ որում 2018-ի առաջին եռամսյակում 2017-ի համեմատ ավելացել էր 40 հազ. մարդով)։ Միգուցե այդ 50141-ը եղել է 2019-ի հունվարին։ Չ՞է որ Փաշինյանը չի ասում. հունվարի 1-ին, թե՝ 31-ին։

Ասել կուզի 30 օրում զբաղվածների թիվն ավելացել է 50141 + 26600 = 76741 մարդո՞վ։ Ի՞նչ ասեմ, վարչապետն ավելի լավ կիմանա՝ գուցե 30 օրում Հայաստան 77 հազ հնդիկ է եկել ու ափալ թափալ աշխատանքի անցել։

Բայց ԱՎԾ-ն զբաղվածների թվերը հրապարակում է եռամսյակը մեկ։ Ուրեմն... Մի վարիանտ էլ կա. բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ։
p.s. Կարծում եմ՝ վարչապետի կողմից նման անհիմն թվեր ասելը շփոթմունքի կամ չիմանալու արդյունք է։ Չեմ ուզում հավատալ, որ նա կեղծում է։ Մնացածը թող ինքը քննի, պարզի ու պատժի։ Բայց կա մեկ ուրիշ պարադոքս։ Եթե վարչապետը իրավացի լիներ (բարեբախտաբար, այդպես չէ), ապա աշխատատեղերի աճը (6%) 2018-ին կգերազանցեր մակրոտնտեսական թվերի աճը։ Իսկ դա նշանակում է՝ անարդյունավետ և ժամանակավոր աշխատատեղեր, արտադրողականության անկում, ռեզիդենտ աշխատուժի շարունակական արտագաղթ և այլն։ Փառք աստծո որ այդպես չէ»։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →