Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Ահա թե ինչ է նշանակում հոգնել. 10 գործարարների լուսանկարներ, որոնք ուղղակի քնել են Ճապոնիայի փողոցներում

Ճապոնիան հայտնի է մինչև ուժասպառ լինելը աշխատելու իր մշակույթով. աշխատաժամի ավարտից հետո աշխատակիցները գրասենյակում ոչ թե մի քանի ժամով են մնում, այլ աշխատում են մինչև մետրոյի փակվելը, որից հետո չեն կարողանում տուն հասնել և ուղղակի քնում են կեղտոտ մայթերին:

Լեհ լուսանկարիչ Պավել Յաշչուկը ֆիքսել է առավել անհեթեթ դիրքերում և տարօրինակ վայրերում քնած ճապոնացի աշխատավորներին, հայտնում է Insider-ը:
Պավելը Ճապոնիայի մայրաքաղաքում տարօրինակ երևույթ է նկատել. փողոցներում քնած գործնական կոստյումներով տղամարդկանց:

Ոմանք տեղավորվում են քաղաքի նստարաններին և մետրոպոլիտենի հարթակներում, իսկ մյուսները կարող են ննջել անգամ կանգնած վիճակում:

Տոկիոյի Սինձյուկու և Շիմբաշի շրջաններում, որոնք հայտնի են իրենց բիզնեսի և զվարճանքի կենտրոններով, շատ հեշտ է գտնել ասֆալտի վրա քնած գրասենյակային աշխատողների:

Պավելը միշտ լուսարձակ է օգտագործել, բայց ուժասպառ մարդիկ նույնիսկ դրանից չեն արթնացել:

Ճապոնացիների համար մինչև ուժասպառ լինելն աշխատելն այնքան սովորական է, որ նրանք նույնիսկ գորհոգնածությունից առաջացած մահը բնութագրող հատուկ տերմին են կիրառում՝ «karoshi»:

Երբ աշխատողի մահը դասվում է որպես «karoshi», ապա ճապոնական կորպորացիաները ստիպված են լինում տուգանք վճարել:

«Inemuri»-ին նշանակում է «քնել աշխատանքի վայրում»: Սա նույնիսկ խրախուսվում է. համարվում է, որ եթե աշխատողը քնում է աշխատանքային օրվա պիկին, ապա նա բարեխղճորեն է աշխատում:
Լուսանկարիչը անհրաժեշտ է համարել ուշադրություն հրավիրել ճապոնական գրասենյակային աշխատողների գերծանրաբեռնվածությանը:





скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →