Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Ինքն իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են»․ Ծառուկյանը՝ Բաբկեն Թունյանին

Էսօր մարդ ա գալու, ուզում էին բոլորը գան, ասեցի՝ պետք չի. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով «Արարատցեմենտի» աշխատակիցների գործադուլի մասին:

«Տարբեր բաներ են ասել, որ փոխանցեմ, ասել եմ՝ մի քանիսը կփոխանցեմ։ Հիմա թող Բաբկեն Թունյանը գործարանի աշխատակիցներին բացատրի։ Ասում են՝ օրենքը սենց ա, մենք էլ ասում ենք՝ցեմենտ չենք արտադրում, այլ կլինկեր ենք արտադրում, օրենքին հակառակ որևէ բան չեմ անում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հարցին՝ արդյոք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպե՞լ է իր հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, թե «Արարատցեմենտի» աշխատակիցներն են սպասում Բաբկեն Թունյանի պատասխանին։

«Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող բարի լիներ մինչև էդ որոշում կայացնելը գնար գործարանի պատասխանատուների, ղեկավարների հետ խոսեր մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։

ԲՀԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ «Արարատցեմենտ» գործարանը 3 ամիս աշխատելով կարողանում է 1 մլն 200 տոննա արտադրություն տալ․ «Պետք է կարողանանք մեր տեղական արտադրանքին աջակցել, մեր աշխատողների հնարավորություն տալ, մեր աշխատողները լացում էին, վարկերի տակ են»,- ընդգծեց Գագիկ Ծառուկյանը։

Վերջինս կարծում է, որ ինքը որևէ խնդիր չի առաջացրել գործարանի աշխատակիցների համար:

«Ես իմ թիմի առաջ մաքուր եմ»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →