Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
  • 19:32 – Կայացել է ԵՄ- Հայաստան համաձայնագրի ճանապարհային քարտեզի ամփոփիչ քննարկումը 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մայիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Այսօր առավոտյան զորամասում հրազենային վնասվածք ստացած 24-ամյա զինծառայողը մահացավ

Երեւանում այսօր առավոտյան հրազենային վնասվածքով Երեւանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց տեղափոխված 24-ամյա զինծառայողը մահացել է:

Այս առնչությամբ, ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են. «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, որ  2019թ. ապրիլի 18-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ն.Ս-ն զորամասի զինանոցում, ինքն իրեն պատճառել է հրազենային մարմնական վնասվածք:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ:

Դեպքի  առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով կազմված քննչական խումբը, ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Մ.Ավագյանի գլխավորությամբ մեկնել է դեպքի վայր, որը գտնվում է Երևան քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Անհրաժեշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու ժամանակ, ժամը 11:35-ի սահմաններում գրանցվել է Ն.Ս-ի կենսաբանական մահը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →