Այսօր՝
 
  • 22:08 – Էդմոն Մարուքյանը Կիևում հետևում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքին 
  • 18:39 – Հայտնի է՝ ով է հաղթում Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ ըստ նախնական հարցման տվյալների 
  • 16:15 – Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ 
  • 16:11 – Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին 
  • 15:56 – ՀՀ կառավարության պատվիրակությունն այցելել է Արցախի զորամասեր 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Միահամուռ ուժերով կապիկություն եք անում. սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին՝ «Սասնա ծռերին»

2016թ. հուլիսին ՊՊԾ գնդում վիրավորված, ապա հիվանդանոցում մահացած Գագիկ Մկրտչյանը ոչ միայն ձեռքի վիրավորում է ստացել, այլև որովայնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը: Վերջինս այս գործով տուժողի իրավահաջորդ է:

Կինը դատարանին պատմեց, որ 2016թ. լույս 17-ի լուսաբացին՝ ժամը 07:30-ի սահմաններում, ամուսնու ընկերը եկել է իրենց տուն ու ասել, որ Գագիկն իրեն վատ է զգացել, ընկել է ձեռքը վնասել եւ չի ցանկանում մտնել վիրահատարան, մինչեւ իրեն՝ կնոջը չտեսնի: Ոսկանյանը նշեց, որ ամուսնուն տեսել է վիրահատությունից հետո: «Ամուսնուս տեսա՝  ասում էր ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ձեռքս ա, միայն նեղվում էր, որ չի կարողանա գնալ երկրորդ աշխատանքին, ռեմոնտ էր անում: Ասում էր՝ ո՞նց պետք է պահեմ տղայիս»,- պատմեց Ոսկանյանը՝ նշելով, որ ամուսինը, հավանաբար, միայն ձեռքի վնասվածքի մասին է խոսել, որովհետև նրան խնայելով՝ չեն ասել, որ որովայնը նույնպես վնասված է, այնինչ տիկին Ոսկանյանն ամեն ինչի մասին իմացել է: Հասմիկ Ոսկանյանն ասաց, որ ինքն անգամ այդ ժամանակ չի իմացել, թե քաղաքում ինչ է կատարվում, առավել եւս չի տեղեկացել ՊՊԾ գնդի գրավման մասին՝ հավելելով, որ հաջորդող օրերին ամուսինն իրեն դեպքի մասին որոշ հանգամանքներ է պատմել:

«Պատմել է, որ 6:30-ի կողմերն աղմուկ են լսել, մտածել են, որ վթար է եղել, գնացել են օգնության, ապա լսվել են կրակոցի ձայներ: Երեւի տեսախցիկներով նայել ա, ասաց՝ դռները փակել եմ, կապ եմ տվել շտապօգնություն ու տրեվոգա են բարձրացրել: Այս ընթացքում կրակոցներն անընդհատ հնչել են, եկել են դուռը բացելու, ինքը չի բացել: Ազգանունն են տվել, էլի չի բացել: Եթե չեմ սխալվում, կրակոցով դրսի դուռն են բացել, որ մտնեն արդեն հերթապահ մաս, այդ ժամանակ լեզվակռիվ ա եղել: Հարցրեցի,ասաց՝ երեք հոգի էին՝ մեկը կոլոտ, փռչոտ, մյուսը՝ մի քիչ բոյով, լիքոտ»,- ասաց նա՝ նշելով, որ 2-րդ վիրահատությունից հետո իմացել է, որ ամուսինը մահացել է:

Ոսկանյանն ասաց, որ ամուսնու մահից որոշ ժամանակ անց տեսել է Պավել Մանուկյանի կնոջ հարցազրույցը, որտեղ, ըստ կնոջ պատմածի, նա նշել է, թե այն տղան, որ ձեռքից էր վիրավորվել, թող մտածեն՝ ոնց հասավ հիվանդանոց ու դարձավ փորի վնասվածք:

«Ոնց որ սառը ջուր լցնեին գլխիս, ոնց թե՞ դուք մինչեւ հիմա մտածում էիք, որ Գագիկը միայն ձեռքի՞ց է վիրավորվել:  Ձեզանից որեւէ մեկը Գագիկի մայկան բարձրացրե՞լ էր, տեսե՞լ էր վերքը, որ բոլորդ միահամուռ ուժերով կապիկության նման կանգնում, ասում եք, որ ձեռքից ա եղել վիրավոր»,- դիմելով ամբաստանյալներին հայտարարեց ոստիկանի այրին:

Նշենք, որ Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվում է խմբի անդամ Արմեն Բիլյանը:

Այսպիսով, այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստին կհարցաքննվեն Գագիկ Մկրտչյանի քույրը՝ Մերի Մկրտչյանը, սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը, եւ ոստիկան Արթուր Վանոյանի որդին՝ Ժորա Վանոյանը:

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →