Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Գանձեր որոնողը միջնադարյան թագավորի թանկարժեք զարդը հայտնաբերել է դաշտում

Անգլիայի Լինքոլնշիր կոմսությունում գանձեր որոնողը գլխարկի բրոշ է հայտնաբերել, որը, ենթադրաբար, պատկանել է Էդուարդ IV թագավորին, հաղորդում է Daily Mail-ը:

42-ամյա Լիզա Գրեյսը XV դարի թանկարժեք զարդ է հայտնաբերել՝ մետաղորսիչով քայլելով նոր վարած դաշտում: Նրա խոսքերով, բրոշը գտնվել է հողի մակերեսից ոչ խորը շերտում: Բրիտանուհին մաքրել է զարդի վրայի հողը և համոզվել, որ այն շատ լավ պահպանված է:

Կինը դիմել է ընկերներին և նրանց խորհրդով բրոշը տարել է հնաոճ իրերի մասնագետների մոտ: Նրանք եկել են այն եզրակացության, որ զարդը կարող էր պատկանել Էդուարդ IV թագավորին, քանի որ նրա անձնական խորհրդանիշի՝ արևի ձև ուներ և կենտրոնում միապետի սիրած քարն էր՝ ամետիստը:

Հավանաբար, թագավորը կորցրել է զարդը Կարմիր և Սպիտակ վարդի պատերազմի մարտերից մեկում:

Գտածոի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել թե՛ մասնավոր կոլեկցիոներները, թե՛ թանգարանները: Բրոշի համար նրանք առաջարկել են 10-ից մինչև 15 հազար ֆունտ: Զարդն ապրիլի վերջին կվաճառվի աճուրդով:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →