Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հրվ. Աֆրիկայում ստեղծել են աշխարհում առաջին էկո ծխախոտները

Հարավաֆրիկյան Smokey Treats ընկերությունը հայտնել է աշխարհում առաջին էկո ծխախոտի ստեղծման մասին՝ մանրամասնելով, որ դրա մնացորդները լիարժեք կենսաբանական քայքայման են ենթարկվում:Ինչպես նշում է nypost.com-ը, թեև ծխախոտի այս տեսակը նույնպես վնաս է ներկայացնում մարդու օրգանիզմի համար, սակայն այն միանգամայն անվտանգ է շրջակա միջավայրի, մոլորակի համար:
Smokey Treats-ի ստեղծած ծխախոտը ստացել է Woodland Craft անվանումը, դրա մեկ տուփում կա 20 գլանակ: Ծխախոտի ֆիլտրի, ինչպես նաև դրա տուփի բաղադրության մեջ կա 100%-ով կենսաբանական քայքայման ենթակա փայտասոսինձ: Մինչդեռ սովորական ծխախոտի մնացորդներում կա մեծ քանակությամբ պլաստիկ, որը գրեթե չի քայքայվում ու կուտակվելով աղբի մեծ կույտեր է առաջացնում: Նշվում Է, որ աշխարհում յուրաքանչյուր րոպեի ընթացքում հավաքվում է մոտ 2 մլն հատ ծխախոտի մնացորդ:
Smokey Treats-ի հիմնադիրներ Դևիդ Սքոթն ու Ադամ վան Վինգարդենը մանրամասնել են, որ իրենց ստեղծած ծխախոտի թութունը հավելումներ չի պարունակում, աճեցվում է Հարավային Աֆրիկայում:
Բացի այդ, նրանք ծխախոտի վաճառքից ստացած եկամտի 1%-ը կնվիրաբերեն Հարավային Աֆրիկայում անտառների պահպանման ծրագրին: Ուստի՝ ծխողները կարող են փոքր-ինչ սփոփվել այն մտքով, որ իրենց վատ սովորությունը ոչ միայն վնաս չի հասցնում մոլորակին, այլև նպաստում է դրա կանաչապատ մնալուն:

   
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →