Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Արմավիրում բացվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը. Հաջորդը կբացվի Կապանում

Արմավիրում բացվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Գրասենյակի բացմանը ներկա էին կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավորներ:

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով նշեց, որ Արմավիրում գրասենյակ են բացում, որ հասանելի լինեն նաեւ այնտեղ:

«Մեր պատգամավորներն այստեղ ընդունելություն կունենան եւ այն խոստումը, որ մենք տվել ենք, որ լինելու ենք հասանելի, ՀՀ քաղաքացիների ներկայացուցիչը 7-րդ գումարման ԱԺ-ում, նրանց խնդիրները բարձրացնողը, խնդիրներին լուծում տվողը, մենք դրանք ամենօրյա ռեժիմով կատարում ենք»,- ասաց նա:

Մարուքյանը հետաքրքրվեց, թե որ օրերին են ընդունելություն ունենալու: Գրասենյակի անդամներն ասացին, որ ամեն օր լինելու է:

«Շատ լավ է: Մեր այն պատգամավորները, որ ընտրվել են ռեյտինգային ընտրակարգով, այսինքն՝ հստակ կոնկրետ տարածք են ներկայացնում խորհրդարանում, շաբաթ եւ կիրակի օրերին են ընդունելություն կազմակերպելու: Իսկ համամասնական ցուցակով ընտրվածները այցելություններ են իրականացնելու մարզեր եւ մարզային գրասենյակներում ընդունելու են քաղաքացիներին: Որտեղ գրասենյակ չունենք՝ դիմելու ենք համայնքի ղեկավարներին, որ տարածք տրամադրեն ընդունելությունների համար, որը օրենքով է սահմանված»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա հավելեց, որ աշխատելու են բոլոր մարզերում, որպեսզի ունենան գրասենյակներ եւ կոչ արեց  քաղաքացիներին, որ աջակցեն ԼՀԿ-ին: «Մեր կայքի միջոցով հնարավոր է փոխանցում կատարել մեր կուսակցությանը եւ մասնակցել կուսակցության ֆինանսավորմանը»,- ասաց նա:

Մարուքյանը տեղեկացրեց, որ ԼՀԿ-ի հաջորդ գրասենյակի բացումը կլինի Կապան քաղաքում:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →