Այսօր՝
 
  • 22:14 – «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը 
  • 20:47 – Կարեւոր հենակետը թողնում ենք մեկի հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ. Գորգիսյանը՝ Բաղրամյանի մասին 
  • 20:43 – Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 
  • 20:29 – Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը 
  • 19:43 – Էրդողանը քննադատել է Financial Times-ին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Փորձաքննության ավարտից հետո՝ մայիսին, պարզ կլինի, թե Ամուլսարի հարցով «Լիդիանը» կդիմի միջազգային արբիտրաժ, թե ոչ. որևէ դատարան չի անտեսի հանրային շահը. կարծիքներ

Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքի բնակիչ Գարիկ Հակոբջանյանը հույս ունի, որ մայիս ամսվա վերջից Ամուլսարի փորձաքննությունը կավարտվի, և «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվություն կստանա, և բանը չի հասնի միջազգային արբիտրաժ դիմելուն:

Tert.am-ի հետ զրույցում Գարիկ Հակոբջանյանը նշեց, որ արդեն 9 ամիս է՝ չեն աշխատում, հանք տանող ճանապարհները փակ են: «Ընկերությունը դեռևս ծանուցում է տվել, որ երեք ամիս հետո պետք է դիմի միջազգային դատարան, եթե պատասխան չլինի, երեք ամիս հետո, այսինքն՝ մայիս ամսից հետո, կերևա, կդիմի թե ոչ: Սպասում ենք փորձաքննության ավարտին, երևի թե մինչև մայիսի 20-ը կավարտի, տեղյակ չենք՝ կոնկրետ երբ կավարտի,  վերջին փորձաքննությունն է, դրանից հետո պետք է պատասխանեն կա՛մ դրական, կա՛մ բացասական, դրանից հետո կհասկանանք»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ մինչ այդ հարկադիր պարապուրդի են ուղարկվել, ապա արդեն դուրս եկել աշխատանքից: Ըստ նրա՝ շինարարության փուլում կապալառուների հետ միասին ընդհանուր շուրջ 1400 աշխատող է եղել, իսկ շահագործումից հետո 700 աշխատատեղ պետք է լիներ:

Իսկ թե ընդհանուր առմամբ գյուղում ի՞նչ դիրքորոշում ունեն, ասաց, որ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, մի մասը հակված է, որ հանքը շահագործվի, մի մասն էլ՝ ընդհակառակը: «Բայց ընդհանուր, իհարկե, որ աշխատատեղ չկա, լավ չի: Գյուղում իսկապես խնդիր կա, մի մասը արտագնա աշխատանքի մեկնեց, որ իրենց խնդիրները լուծեն, աշխատատեղ չկա, որովհետև աշխատավարձի չափով վարկեր են վերցրել, հիմա չեն կարողանում վարկերը վճարել, գնում են, սև ցուցակ են ընկնում, տարբեր է էլի»,-ասաց նա:

Հակոբջանյանի ներկայացմամբ՝ Գնդեվազում հիմնականում այգեգործությամբ են զբաղվում, նաև անասնապահությամբ: «Բայց խնդիրն այն է, որ երբ աշխատանքի են անցել, վաճառել են անասունները, հիմա էլ պետք է գումար ունենան, որ գնեն»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Լիդիան Արմենիայի»՝ միջազգային արբիտրաժ դիմելու հայտարարությանը, նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի դիտարկմանը, թե ՀՀ կառավարությունը չի պաշտպանել Ամուլսարի աշխատակիցների աշխատանքային իրավունքնե­րը, և 1400 մարդ աշխատանքից զրկված է առանց որևէ իրավական հիմնավորմամբ, նկատեց, որ որևէ դատարան չի կարող անտեսել հանրային շահերը: 

«Այո, իհարկե 1400 հոգի չի աշխատում, բայց 50,000 քաղաքացի այդ  խնդիրների ապահովագրությունը չունի դեռևս, այսինքն՝ ինչպիսի վնասներ կկրեն, և կարող են զբաղվել ընդհանրապես այգեգործությամբ, թե ոչ, սա կասկածի տակ է, հետևաբար մենք չպետք է  նայենք միայն այդ աշխատողների հոգսերն ու խնդիրները, այլ նաև մեր ազգաբնակչության, քաղաքացիների խնդիրները»,-ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ հենց դրա համար կառավարությունը ժամանակ է խնդրել, որ փորձաքննության արդյունքում հիմնավոր լինեն՝ վնասներ, ռիսկեր կան արդյոք, թե ոչ: «Ովքեր որ փորձում են կառավարության հետ այլ կերպ խոսել, չեմ կարծում, որ  ճիշտ ճանապարհ է, որովհետև ոչ ոք չգիտի՝ ուսումնասիրություններն ինչ ցույց կտան»,-ասաց նա:

Պատգամավորը չի կարծում, որ որևէ մեկը կարող է վստահ լինել, որ իրենց օգտին միջազգային արբիտրաժը վճիռ կկայացնի, քանի որ  խնդրահարույց հարցեր կան: «Այնտեղ բավական ռիսկեր կան, և այդ ռիսկերը որևէ մեկը չի գնահատել և գնահատել են այն չափով, որ չափով որ պատվիրված են եղել այդ վնասները, կան նաև բացասական կարծիքներ, անձամբ ես այդ բացասական կարծիքները կարդացել եմ»,-ասաց նա և օրինակ բերեց այն, որ հիմնականում արտացոլված չէ թթված դրենաժների խնդիրը:

«Որովհետև շահագործման  ընթացքում թթվայնացումներ են տեղի ունենալու, ու եթե դրենաժներ չկան, և չի հեռացվում և համապատասխան ձևով չի կոնսերվացվում, ապա Արփա գետը և Որոտանը հնարավոր է՝ անդառնալի վտանգների ենթարկվեն, ինչը գնահատված չէ»,-ասաց նա:

Հարցին, թե «Լիդիանը» չի՞ կարող հիմնավորել, որ իրենց բավական մեծ ներդրումները ռիսկի տակ են հիմա, չնայած թեկուզ հին կառավարությունը հաստատել է նախագիծն այն տեսքով, ինչ ներկայացվել է, Բագրատյանը պատասխանեց. «Ցանկացած գործ, որ նախաձեռնում են ներդրողները, միշտ ունի ռիսկի որոշակի գործընթացներ, որով պետք է անցնեն, որևէ մեկը երաշխավորված չէ որևէ երկրում, որ որևէ խոչընդոտ ու խնդիր չի լինելու: Այսինքն՝ այդտեղ իրենք պետք է իրենց ռիսկերն ապահովագրած լինեին, իրենց խնդիրն է, դա պետության խնդիրը չէ: Նախկին կառավարությունն այլ քաղաքականություն էր որդեգրել, նոր կառավարությունն այլ է որդեգրել, այսինքն՝ կառավարությունը հանրային շահերը բարձր է դասում, պետք է դա հարգել, և որևէ դատարան չի կարող անտեսել հանրային շահերը»:

Ըստ նրա՝ եթե նույնիսկ ընդդեմ պետության վճիռ կայացվի, միշտ էլ կարող են գտնվել ավելի բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր ավելի ճիշտ ձևով կշահագործեն, և վնասներն իրենք կփոխհատուցեն:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →