Այսօր՝
 
  • 22:14 – «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը 
  • 20:47 – Կարեւոր հենակետը թողնում ենք մեկի հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ. Գորգիսյանը՝ Բաղրամյանի մասին 
  • 20:43 – Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 
  • 20:29 – Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը 
  • 19:43 – Էրդողանը քննադատել է Financial Times-ին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

19-ամյա աղջիկը 23 միլիոն է վաստակել չինացի երեխաների համար անուններ ընտրելով

Անգլիայի բնակչուհի 19-ամյա Բո Ջեսափը մի ամբողջ կարողություն է վաստակել գաղափարի շնորհիվ, որը մտահղացել է Չինաստան կատարած ուղևորության ժամանակ:

Բոն ընդամենը 16 տարեկան էր, երբ հոր հետ Չինաստան ուղևորվեց: Այնտեղ, նրանց ծանոթները աղջկան խնդրել են իրենց երեխայի համար անուն ընտրել: Բոն գիտեր, որ դա լուրջ հարց է, բայց չէր կարողացել հրաժարվել:

Չինաստանում շատ ընտանիքներ ցանկանում են, որ իրենց երեխաները նաև երկրորդ՝ անգլիական անուն ունենան: Նրանք կարծում են, որ դա կօգնի հետագայում արտերկրում բուհ ընդունվելու և աշխատանք գտնելու ժամանակ: Սակայն ինտերնետի հասանելիության սահմանափակ լինելու պատճառով ծնողները հաճախ չեն կարողանում անգլալեզու կայքերից օգտվել համապատասխան անուն ընտրելու համար, ինչն էլ անհարմար իրավիճակների է հանգեցնում:

«Երբ սովորում էի դպրոցում, շատ չինացի աղջիկներ անգլիական անուններ ունեին, բայց երբեմն շատ տարօրինակ, ինչի պատճառով նրանք ծաղրի առարկա էին դառնում: Այդ պատճառով երեխայի անուն ընտրելը ոչ միայն պատիվ է, այլև մեծ պատասխանատվություն»,- ասել է Բոն:

Ուղևորությունից հետո Բոն որոշել է օգնել այդպիսի ծնողներին: Բոն կայք է ստեղծել, որտեղ հնարավոր է համապատասխան անուն ընտրել՝ ելնելով մի քանի բնութագրող հատկանիշներից: Սկզբում ծնողները նշում են սեռը, ապա հատկանիշները, որոնք կուզեին տեսնել իրենց փոքրիկի մոտ:

Մի քանի տարվա ընթացքում Բոն օգնել է անուն ընտրել 670 հազար փոքրիկի համար, գրում է MamaMia-ն, ինչից բիզնես լեդին ոչ միայն հաճույք է ստացել, այլև ավելի քան 260 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →