Այսօր՝
 
  • 22:14 – «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը 
  • 20:47 – Կարեւոր հենակետը թողնում ենք մեկի հույսին, ով սովոր է կատարել քաղաքական պատվերներ. Գորգիսյանը՝ Բաղրամյանի մասին 
  • 20:43 – Վարչապետն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակությանը 
  • 20:29 – Իրանը ցուցադրել է հայրենական արտադրության Kowsar կործանիչը 
  • 19:43 – Էրդողանը քննադատել է Financial Times-ին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Սկանդալ․ «Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողին զրկել են տիտղոսից եւ թագից

Սկանդալն առաջացել է «Միսս Մոսկվա» հեղինակավոր մրցույթի կուլիսներում․ կազմակերպիչները հայտնել են վիցե միսս տիտղոսակիր Քսենիա Պալենովային թագն ու տիտղոսը փոխանցելու մասին, քանի որ 24-ամյա մոդել Ալեսյա Սեմերենկոն չի կատարել պայմանագրի պահանջները։ Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն։

Նման արտասովոր դեպք մրցույթի 23 տարվա պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում։

«Ալեսյա Սեմերենկոն՝ «Միսս Մոսկվա» մայրաքաղաքային գլխավոր գեղեցկության մրցույթի հաղթողը, պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է գլխավոր տիտղոսից եւ թագից», - նշել են սոցցանցերում մրցույթի պաշտոնական կայքում։

Պայմանագրի պահանջների համաձայն հաղթողը մի շարք պարտավորություններ ուներ, որոնք նա պետք է պահպաներ․ սոցիալական եւ բարեգործական նախագծերի, զանազան միջոցառումներին մասնակցություն, հովանավորների գովազդ։  Թե ինչպիսի կետեր է խախտել Ալեսյան, կազմակերպիչները չեն հայտնել։ Սակայն արարքներն այնքան լուրջ են եղել, որ ստիպված են եղել աննախադեպ քայլեր ձեռնարկել։

«Օրենքների համաձայն «Միսս Մոսկվա-2018» տիտղոսն ու թագը փոխանցվում է «Առաջին վիցե-միսս Մոսկվա» տիտղոսակիր՝ Քսենիա Պալենովային», - հայտնել են կազմակերպիչները։  

Ալեսյան հեղինակավոր մրցույթին հաղթել է ոչ միայն իր վառ արտաքինի, այլ նաեւ մտավոր ունակությունների շնորհիվ։ Աղջիկը հերքել է այն կարծիքը, որ մոդելները հեռու են խելացի լինելուց։

«Ես կփորձեմ քանդել այդ կարծրատիպերն, ըստ որի, մենք պոդիումի վրա քայլելող, ոչնչի ունակ հիմար տիկինիկներ ենք։ Ինձ համար չեմ անհանգստանում, սակայն ցանկանում են պահպանել գեղեցիկ սեռի ներկայացուցիչների պատիվը», - ասել է Ալեսյան։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →