Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

«Գործադուլը չենք դադարեցնելու մինչեւ նախարարը իր հրամանը չչեղարկի». Ի՞նչ է կատարվում Երեւանի թիվ 2 պետական քոլեջում

Արդեն մի քանի օր է, որ Երեւանի Նորայր Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում  դասադուլ է: Երկու նկատողությունից հետո, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հեռացվել է աշխատանքից  քոլեջի տնօրեն Կառլեն Հայրապետյանը. դասախոսական կազմը եւ ուսանողությունը դասադուլ է անում, հիմնական պահանջն է՝ տնօրենը վերադառնա իր աշխատանքին։

NEWS.am–ի հետ զրույցում քոլեջը փոխտնօրեն Մարինե Մադոյանը հաստատեց պահանջը, այն է՝ պաշտոնին վերականգնել Կառլեն Հայրապետյանին եւ ներկայացնելով տնօրենի հեռացման պատճառները, նշեց, որ նա հեռացվել է երկու նկատողությունից հետո։

Նա հավելեց նաեւ, որ առաջին նկատողությունից հետո փոխվել են քոլեջի հաշվապահը եւ ուսումնական գծով փոխտնօրենը, ով ի դեպ, թոշակառու էր, եւ Կառլեն Հայրապետյանը տարիքը հարգելով նրան աշխատանքից չէր ազատում, սպասում էր, որ ինքը հեռանա։

Ըստ փոխտնօրենի, կատարվել են երկու պահանջները, սակայն 2018թ–ին երկրորդ ստուգումն են իրականացրել մեկ ամսում եւ երկու դասախոսի, իբրեւ համապատասխան դիպլոմ չունենալու պատճառով հետեւել է երկրորդ նկատողությունը, իսկ մարտին արդեն հեռացրել են աշխատանքից, իսկ թե ինչո՞ւ հենց դեկտեմբերին չեն հեռացրել, նրա համար անհասկանալի է։

Մարինե Մադոյանը պարզաբանեց երկու դասախոսների խնդիրը. ռուսերենի դասախոսը ռուսական կրթությամբ ժուռնալիստիկայի ֆակուլտետն է ավարտել, ով փոխարինել էր հեռացած դասախոսին եւ իրենց շտապ կադր էր հարկավոր, սակայն, ըստ նրա, դասախոսը լավ մասնագետ է, ուսանողությունը գոհ է, իսկ մյուսը տուրիզմի ֆակուլտետում դասավանդում է տուրիստական ընկերություն ունեցող անձ, ով ուսանողներին տանում է պրակտիկայի, նաեւ տեղավորում աշխատանքի։

«Երկու դասախոսի նշանակելը մեծագույն հանցագործությո՞ւն է»,– հարցնում է փոխտնօրենը, հավելելով, որ  տնօրենին ոչ թե ազատել, այլ հեռացրել են աշխատանքից. «Նա հանցագո՞րծ է, կոռուպցիոնե՞ր է, որ այդ ձեւով հեռացրել են»։

Իսկ ինչ վերաբերում է այն առաջարկին, որ Կառլեն Հայրապետյանը կարող է մասնակցել տնօրենի մրցույթին կամ դատարանում վիճարկել հարցը, Մ. Մադոյանը նշեց, որ այդքանից հետո կարող է մարդը չուզենա որեւէ քայլ անել, կարող է թողնել երկրից գնալ, մարդուն վիրավորել են։

Ի դեպ, առաջարկում է, որպես ժողովրդավար երկիր պատասխանատուները գային քոլեջ, ներկայացնեին խնդիրը, «փրկեին» իրենց, սակայն ոչ ոք քոլեջ չի եկել։

«Մենք գործադուլը չենք դադարեցնելու մինչեւ նախարարը իր հրամանը չչեղարկի, կչեղարկի, մեր տնօրենին մեզ կտան, մենք կաշխատենք։ Պայքարելու ենք մինչեւ վերջ։ Եկան իշխանության, որ քանդե՞ն երկիրը, սրա համա՞ր է ուսանողը հեղափոխություն արել»,– շեշտեց Մարինե Մադոյանը, նաեւ վստահեցրեց, որ ուսանողները գալիս են դասի, սակայն ուսումնական պրոցես տեղի չի ունենում, դասախոսին չեն թողնում մտնի լսարան։

Արդյոք միտում է տեսնում տնօրենին նման կերպ աշխատանքից ազատելու մեջ, ասաց, որ առաջին հայացքից չկա միտում, բայց «ջուրը պղտորողներ կլինեն»։

«Ես էլ ուզում եմ Հռոմի պապ դառնամ, հետո՞»,– հարցնում է նա եւ հավելում, որ պատասխանատուներից մեկն ասել, է, որ դասադուլով կրթության որակը կընկնի, որին պատասխանում է. «Երեք ամիս ամբողջ հանրապետությունը դաս չէր անում, չընկա՞վ կրթության որակը։ Մեր բաց թողած բոլոր դասերի համար պատասխանատու ենք եւ կվերականգնենք»։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →