Այսօր՝
 
  • 00:03 – Թուրքիան հայտարարում է, որ Իրանի հետ ՔԲԿ-ի դեմ գործողություն է իրականացնում, Թեհրանը հերքում է դա 
  • 23:45 – Շատ կարևոր է օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի օրվա առիթով 
  • 23:42 – Հունգարիայի վարչապետի կուսակցությանը հեռացրել են Եվրոպական ազգային կուսակցությունից 
  • 23:25 – Իտալիայի Սենատը փոխվարչապետին փրկել է հետաքննությունից 
  • 21:51 – Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Boeing-ը առաջին աղետից հետո խոստացել է թարմացնել ծրագրային ապահովումը, սակայն չի արել․ NYT

Boeing ընկերությունը խոստացել է թարմացնել 737 Max մոդելի ծրագրային ապահովոմը դեռ անցած տարվա հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած վթարից հետո, սակայն չի արել ընդհուպ մինչև Եթովպիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կրկնությունը՝ գրում է The New York Times-ը:

Անցյալ տարի 189 մարդու կյանք խլած աղետից մի քանի շաբաթ անց Boeing-ի ներկայացուցիչները հանդիպել են Southwest Airlines-ի և American Airlines-ի օդաչուների արհմիության հետ:


«Boeing-ը պատրաստվում էր հաջորդ հինգ-վեց շաբաթվա ընթացքում թարմացնել ծրագիրը: Մենք նրանց ասել էինք, որ պետք չէ դա ուշացնել: Եվ ահա, խնդրեմ, ինչի հասանք», – ասել է Boeing 737 կապիտան Մայքլ Միխաելիսը:

Հիշեցնենք, որ Boeing 737 Max 8 ինքնաթիռը աղետի է ենթարկվել մարտի 10-ի առավոտյան Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից 60 կմ հարավ-արեւմուտք ընկած Բիշոֆտու քաղաքի շրջանում: Օդանավն ուղևորվում էր Նայրոբի և ընկել է թռիչքից վեց րոպե անց: Ավիաղետի զոհ է դարձել 157 մարդ։



скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →