Այսօր՝
 
  • 00:03 – Թուրքիան հայտարարում է, որ Իրանի հետ ՔԲԿ-ի դեմ գործողություն է իրականացնում, Թեհրանը հերքում է դա 
  • 23:45 – Շատ կարևոր է օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի օրվա առիթով 
  • 23:42 – Հունգարիայի վարչապետի կուսակցությանը հեռացրել են Եվրոպական ազգային կուսակցությունից 
  • 23:25 – Իտալիայի Սենատը փոխվարչապետին փրկել է հետաքննությունից 
  • 21:51 – Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Լայմա Վայկուլեն խոստովանել է թմրամիջոցներից կախվածություն ունենալու մասին

Լոլիտայի հետքերով․ Լայմա Վայկուլեն հանդես է եկել թմրանյութեր օգտագործելու մասին սկանդալային հայտարարությամբ։

«Դա պատանեկության տարիներին էր, երբ ցանկանում էին ամեն ինչ եւ միանգամից, - բացատրել է երգչուհին։ - Այն ժամանակ ես դեռ շոու բիզնեսում չէի։ Ես նոր էի հեռացել մորիցս եւ ընկա փողոցի ազդեցության տակ։ Սակայն ինձ հաջողվեց խիստ կախվածության մեջ չընկնել։ Ցավակցում եմ այն երիտասարդներին, որոնք այդպես էլ չեն կարողանում հրաժարվել դրանից»։

Լայման պատմել է ալկոհոլի հանդեպ սեր ունեցող արտիստների մասին իր վերբերմունքի մասին։

«Այլ կերպ կլիներ, երբ ամեն օր խմեի, - շարունակել է նա։ - Ես առանց պատրաստվելու կամ ալկոհոլի ազդեցության տակ բեմ չեմ բարձրացել, քանի որ շատ եմ հարգում իմ լսարանին։ Խմած մարդուն թվում է, որ նա հիանալի է, սակայն ես գտնում եմ, որ դա զզվելի է»։

Ելույթների ժամանակ Լայմայի հետ ամեն ինչ է պատահել․ Օդեսայում համերգներից մեկի ժամանակ քիչ էր մնում ողբերգություն տեղի ունենար։ Բազմահարկ բեմի մոնտաժման ժամանակ տեխնիկական աշխատակիցները վնասել են 300 վոլտանոց լուսային լարը։ Սակայն ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Երգչուհին ոչինչ չկասկածելով հիթի կատարման ժամանակ դիպչում է բեմի բազրիքին։ Ինչին հետեւել է հոսանքի հղոր հարվածը։

«Այնպիսի մի բան տեղի ունեցավ, որից աչքերս թռան ճակատիս։ Ես բաց թողեցի բազրիքն ու հասկացա, որ ընկնում եմ։ ետ գնալով նայեցի ստաղնաշարային գործիք նվագողին, ցանկացա ասել, որ օգնի, եւ հասկացա, որ չեմ կարողանում բառ անգամ արտաբերել։ Այն ժամանակ ես լավ վիճակում էի եւ հրաշքով կարողացա ինձ պահել եւ վայր չընկնել երկրորդ հարկից», - ասել է երգչուհին։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →