Այսօր՝
 
  • 00:03 – Թուրքիան հայտարարում է, որ Իրանի հետ ՔԲԿ-ի դեմ գործողություն է իրականացնում, Թեհրանը հերքում է դա 
  • 23:45 – Շատ կարևոր է օգտվել բոլոր ընձեռված հնարավորություններից․ Զոհրաբ Մնացականյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի օրվա առիթով 
  • 23:42 – Հունգարիայի վարչապետի կուսակցությանը հեռացրել են Եվրոպական ազգային կուսակցությունից 
  • 23:25 – Իտալիայի Սենատը փոխվարչապետին փրկել է հետաքննությունից 
  • 21:51 – Փաշինյանը զանգահարել է Սամվել Բալասանյանին 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Մարտ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Քաղաքապետը «լայաղ չարեց» դուրս գալ եւ շփվել բողոքող քաղաքացիների հետ․ Թեհմինա Վարդանյան

«Ես առհասարակ չեմ հասկանում քաղաքապետին, որովհետեւ կարծում եմ, որ իրավիճակը այսքան չէր սրվի, եթե նա հանդիպեր ժողովրդի հետ եւ խոսեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով  այն հանգամանքին, որ սրճարանների ապամոնտաժման դեմ բողոքող քաղաքացիների հետ ոչ երեկ, ոչ այսօր Երեւանի քաղաքապետ Մարությանը չհանդիպեց։

«Այնտեղ կանգնած են նաեւ իր ընտրողները։ Ըստ իս՝ նա, ունենալով վստահության քվե, պարտավոր էր դուրս գալ եւ շփվել տնտեսվարողների եւ աշխատակիցների հետ, որովհետեւ նախընտրական շրջանում, նաեւ պաշտոնը ստանձնելիս՝ Հայկ Մարությանն ասում էր, որ շփվելու է մարդկանց հետ, քայլելու է քաղաքով, զբաղվելու է յուրաքանչյուր քաղաքացու խնդրով, երթեւեկելու է հասարական տրանսպորտով և այլն, և այլն։ Բայց երկու օր է՝ այս լարված իրավիճակն է, մասնավորապես այսօր, եւ քաղաքապետը, ներողություն արտահայտությանս համար, «լայաղ չարեց» դուրս գալ եւ շփվել բողոքող քաղաքացիների հետ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Նա նշեց, որ իրենք կողմ են քաղաքի կանաչապատմանը, բայց դեմ են խտրական ապամոնտաժմանը․«Մենք միանշանակ կողմ ենք քաղաքում կանաչ գոտու ավելացմանը եւ ապօրինի կառույցների ապամոնտաժմանը, բայց ինչ վերաբերում է այս սրճարաններին, մենք կարծում ենք, որ պետք է առհասարակ Օպերայի ողջ շրջակայքը ազատագրվի սրճարաններից՝ եթե քանդել, ուրեմն քանդել բոլորը, որովհետեւ քանդվող սրճարանների տնտեսվարողները նշում են, որ մնացածը մնում են այս տարածքում, խտրական մոտեցում է ցուցաբերվում»,- ասաց ավագանու անդամը։

Այս իրավիճակի ելքը, Թեհմինա Վարդանյանի կարծիքով, պետք է որոնել քննարկումների միջոցով․ «Ես այն կարծիքին եմ, որ քաղաքապետը եւ գլխավոր ճարտարապետը պետք է հանդիպեն քաղաքացիների հետ, եւ այդ հանդիպումը որոշակիորեն կխաղաղեցնի վիճակը»,- նշեց ավագանու անդամը՝ նաեւ շնորհակալություն հայտնելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, որ երկու օր շարունակ շփվում բանակցում է ցուցարարների հետ՝ ի տարբերություն քաղաքապետի։ 

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →