Այսօր՝
 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
  • 20:36 – Զուրաբիշվիլին Twitter-ում տարածել է Թրամփի հրապարակումը, ինչը Վրաստանում սկանդալ է առաջացրել 
  • 19:41 – Փաշինյանն ու Մեդվեդևը երևանյան ակումբներից մեկում պարել են և փախլավա կերել 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

ԱՄՆ-ում վախճանվել է Ցեղասպանությունը վերապրած 104-ամյա հայը

ԱՄՆ-ում 104 տարեկանում մահացել է հայտնի լուսանկարիչը Միլուոկիից, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը, տեղեկացնում է Milwaukee Journal Sentinel-ը։

Արթին Հայգը կամ Հայկ Արթին Կոջաբաբյանը մահացել է մարտի 4-ին Վիսքոնսինում։ Օգոստոսին կլրանար նրա 105 տարին։

Արթինը ծնվել է 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց մոտ մեկ շաբաթ հետո։ Նա որբացել է, երբ 4 կամ 5 տարեկան էր։ Տղան տեսել է, թե ինչպես են մորը քարշ տվել թուրք զինվորները, իսկ հայրը՝ մաթեմատիկայի պրոֆեսոր, պարզապես անհետացել է։

Նա ապրել է քեռու հետ Կոստանդնուպոլսում, հետո տեղափոխվել է Մարսել եւ Բուենոս Այրես, իսկ ավելի ուշ՝ Նյու Յորք, ուր եկել է, երբ մոտ 10 տարեկան էր։ Նրա հեռավոր զարմիկներից մեկը լուսանկարչատուն ուներ, այնտեղ էլ սովորել է՝ դառնալով պրոֆեսիոնալ լուսանկարիչ։

Արդեն չափահաս տարիքում նա տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ աշխատել է Underwood & Underwood ընկերության համար։ Նա լուսանկարում էր ինչպես հարսնացուներին, այնպես էլ Սպիտակ տան քաղաքական գործիչներին։ Մի անգամ նրան հաջողվել է լուսանկարել Ֆրանկլին Ռուզվելտին։

Նա ունի չորս աղջիկ, ինը թոռ, 17 ծոռ եւ ծոռնուհի։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →