Այսօր՝
 
  • 22:16 – Իրանի հետախուզության նախարարությունը ներկայացրել է ԿՀՎ երկու ցանցերի բացահայտման մանրամասները 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 22:22 – Ամանորի միջոցառումները կազմակերպած ընկերությունը կրկին առանց մրցույթի կկազմակերպի Քաղաքացու օրվա միջոցառումները. Tert.am 
  • 23:09 – Ծառուկյանի դեմ ակցիաները պայմանավորված են նրա աճող վարկանիշով․ Նաիրա Զոհրաբյան 
  • 22:01 – Աջափնյակի թաղապետն իր տեղակալի ֆեյսբուքյան գրառումների միտքը չի կիսում, բայց աշխատանքից չի հեռացնելու 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Հունիս 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Գիտնականները կապ են հայտնաբերել կնոջ մարզական կառուցվածքի եւ նրա սեռական զուգընկերների թվի միջեւ

Պարզվում է՝ կառուցվածքն անմիջականորեն կապված է կյանքի ընթացքում կնոջ սեռական զուգընկերների թվի հետ։ Գիտնականները պարզել են, որ մարզական կառուցվածքով կանայք սեռական տեսակետից անկաշկանդ են եւ ավելի հաճախ են սիրավեպեր հաստատում։

Հետազոտությունում ներգրավվել է 7 հազար մարդ։ Դրա արդյունքների հիման վրա մասնագետները պարզել են, որ ֆիզիկական լավ վիճակը եւ սպորտով կանոնավոր զբաղվելը գլխավոր գործոններից են, որոնք որոշում են կանանց սեռական զուգընկերների թիվը։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա այստեղ հիմնական դերը նրանց եկամուտներին է պատկանում։

Տղամարդկանց 20 տոկոսն ունենում է առնվազն 10 զուգընկեր կյանքի ընթացքում, մինչդեռ կանանց շրջանում այս ցուցանիշը կազմում է 8,5 տոկոս։ Տղամարդկանց մոտ 40 տոկոսը եւ կանանց 24 տոկոսը հայտարարել են, որ առնվազն հինգ զուգընկեր են ունեցել։

Կանայք, սակայն, որոնք զբաղվում են սպորտով շաբաթը գոնե մեկ անգամ, տասը զուգընկերոջ հետ սիրավեպերի հնարավորություն ունեն 73 տոկոսով ավելի, քան նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ չեն վարում։

Լի Սմիթի՝ Անգլիայի Ռասքինի համալսարանի հետազոտողի կարծիքով՝  պատճառը կարող է լինել այն, որ սպորտով զբաղվելու շնորհիվ կանանց ծանոթությունների շրջանակն ընդլայնվում է։ Դա, իր հերթին, նոր հնարավորություններ է բացում, որպեսզի ինտիմ հարաբերություններ ստեղծվեն։ Բացի այդ, սպորտով կանոնավորապես զբաղվելն օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ եւ բարձրացնում է ինքնավստահության զգացումը։

Հետազոտության ընթացքում պարզվել է նաեւ, որ բիսեքսուալ կանայք, հետերոսեքսուալների համեմատ, կյանքի ընթացքում 10 զուգընկեր ունենալու գրեթե վեց անգամ ավելի շատ հնարավորություն ունեն։

Մեծ թվով սիրավեպեր ունենալու ձգտում ցուցաբերել են ինչպես շատ հարուստ, այնպես էլ շատ աղքատ տղամարդիկ։ Սակայն ավելի մեծ թվով զուգընկերների հնարավորությունը 11 անգամ ավելին է եղել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղամարդկանց մոտ։

Գիտնականները հույս ունեն, որ  ստացված արդյունքները կօգնեն գործող բժիշկներին բացահայտել այն պացիենտներին, որոնք ենթարկվում են սեռական ճանապարհով վարակվելու մեծ վտանգի։ Դա, իր հերթին, կնպաստի արդյունավետ սքրինինգային ծրագրերի մշակմանը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են BMJ Sexual & Reproductive Health գիտական պարբերականում։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →