Այսօր՝
 
  • 12:39 – Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, ժողովուրդը սպասում է արդյունքի. Ծառուկյան 
  • 12:29 – ԱԱԾ աշխատակիցները զինված ներխուժել են Միհրան Պողոսյանի առանձնատուն. Հայտարարություն 
  • 11:44 – Այս ամենը այլ կերպ ընկալել, քան շահարկման փորձ, դժվար է. Ջանջուղազյանը՝ Մարուքյանի մասին 
  • 11:38 – Հայաստանի ֆինանսների նախարարը կմնա իր պաշտոնին 
  • 11:33 – Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն 
Քաղաքական
Պաշտոնական
Տնտեսություն
Հասարակություն
Աշխարհ
Մշակույթ
Սպորտ
Ֆոտո, վիդեո
Օրացույց
«    Ապրիլ 2019    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Մենք սոց. ցանցերում
  • Facebook
  • Twitter

Հայուհին խոստովանել է, որ ընդգրկված էր խարդախության սխեմայում՝ ԱՄՆ վիզաների հետ կապված

Նյու Յորքից Ստելա Բոյաջյանը խոստովանել է, որ ծանրացնող հանգամանքներով հանցավոր գործարքի մեջ է մտել՝ օտարերկրացիներին ապօրինի ներգրավելու, վիզաների հետ կապված խարդախությունների եւ անձնական տվյալներ շորթելու նպատակով։

Անցած տարվա փետրվարին երեք հայի մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ վիզաների հետ կապված խարդախությանը մասնակցելու համար, ինչի արդյունքում երկիր ապօրինի մուտք են գործել Հայաստանի քաղաքացիներ՝ իբրեւ ժողովրդական համույթների մասնակիցներ։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ 48-ամյա Ստելա Բոյաջյանը (Նյու Յորք), 31-ամյա Հրաչյա Աթոյանը (Գլենդել, Կալիֆոռնիա) եւ 42-ամյա Դիանա Գրիգորյանը՝ «Դինա Հակոբովնան» (Հայաստանի Հանրապետություն), մեղադրվում են վիզային խարդախության եւ պետությանը խաբելու մեջ։ Բոյաջյանը եւ Գրիգորյանը մեղադրվում են նաեւ փողերի լվացման, իսկ Բոյաջյանը՝ նաեւ անձնական տվյալների շորթման մեջ՝ ծանրացուցիչ հանգամանքներով։ Բոլոր երեքն էլ ընդգրկված են P-3 վիզայի խարդախության սխեմայում, որը թույլ է տալիս օտարերկրացի կատարողներին ուրույն մշակութային ծրագրերով գալ Միացյալ Նահանգներ ելույթների կամ դասավանդման համար։ Բոյաջյանն օգտագործել է Big Apple Music Awards Foundation կազմակերպությունն իր խարդախ ծրագիրն իրագործելու համար։

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Լրահոս
Բոլոր նորությունները →